ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետ Բագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչը Ուզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել Սրբազան Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ Շարմազանով Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ) 

Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ իշխանություններն առաջ են տանում Հայաստանի արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու օրակարգը։ Իհարկե, բոլոր ոլորտներում էլ դիվերսիֆիկացումը դրական երևույթ է, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ասպարեզում, երբ ստեղծվում են այլընտրանքներ և բացառվում է չափից ավելի կախվածությունը մեկ ուղղությունից։ Պատահական չէ, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ երկրներ ևս դիվերսիֆիկացնում են արտաքին հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական կապերը, ստեղծում նոր մատակարարման շղթաներ։ Ու առաջին հայացքից թվում է, թե իշխանությունների առաջ քաշած դիվերսիֆիկացման օրակարգը դրական արդյունքներ պետք է ունենա Հայաստանի համար։ Բայց միայն դիվերսիֆիկացիայի մասին ամպագոռգոռ հայտարարությունները դեռևս չեն նշանակում, թե ռեալ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

Իրականում Փաշինյանի պատկերացրած դիվերսիֆիկացիան Հայաստանը աշխարհաքաղաքական բախման դաշտ նետելն է, ինչը նա հետևողականորեն կատարում է։ Իսկ աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելու արդյունքում մեր պետությանը միայն շատ ծանր հեռանկար է սպասում։ Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի բախման գոտում հայտնված երկրների ճակատագիրը վկայում է այդ մասին։ Փաստացի, Փաշինյանը ոչ թե ցանկանում է բալանսավորել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների դիապազոնը, ինչպես կատարել են նախկին իշխանությունները, այլ մեկ կենտրոնի հետ հարաբերությունները զարգացնել մյուսի հաշվին։ Մինչև 2018 թվականը Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն միավորումներում ակտիվ աշխատելու հետ մեկտեղ փոխլրացման քաղաքականության շրջանակներում իր հարաբերությունները զարգացնում էր նաև Եվրամիության հետ, որի արդյունքում կնքվեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Բայց առկա իրավիճակում ՀՀ իշխանությունները նշաններ են ուղարկում Արևմուտքին, թե հակառուսական քայլեր են ձեռնարկում ու դրա համար ցանկանում են պարգևատրվել, այնինչ արևմտյան երկրների հետ հարաբերություններում առաջընթացը պետք է ապահովվեր անկախ Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերություններից։ Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը հասնում է մի այնպիսի կետի, որ մի կողմից՝ փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից էլ՝ եթե չկարողանա բավականաչափ հակառուսական քայլեր ձեռնարկել, ապա կհիասթափեցնի նաև Արևմուտքին։ Ստացվում է, որ տարբեր կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման դրական օրակարգը փոխարինվում է բացասական օրակարգով։ Իսկ այս պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է։

Գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքականությունը մեծապես կախված է նաև տնտեսական հարաբերությունների առանձնահատկություններից։ Իսկ Հայաստանը տնտեսապես ու հատկապես էներգետիկ ոլորտում մեծապես կապված է Ռուսաստանի հետ, ուստի դիվերսիֆիկացումը ենթադրում է նաև տնտեսական կապերի զարգացում Արևմուտքի հետ։ Բայց Արևմուտքի կողմից չեն ձեռնարկվում քայլեր Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Օրինակ՝ ԵՄ շուկան կարող էր բացվել հայկական արտադրանքի արտահանման համար, ՀՀ տնտեսական խողովակները դիվերսիֆիկացնելու համար Արևմուտքը կարող էր գոնե ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։ Դրա փոխարեն ԱՄՆ-ը և ԵՄ-ն խոստանում են, թե Հայաստանին միլիոնավոր դոլարների վարկեր և աջակցություն կտրամադրեն, ինչպես որոշվեց նաև Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման ժամանակ, բայց այդ գումարը որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու հարցում։

Բացի դրանից, երբ ԵՄ-ն խնդիրների առաջ է կանգնած իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ կարողանա քայլեր ձեռնարկել Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի կառավարման պարագայում Հայաստանն այնքան է թուլացել ու զրկվել աշխարհաքաղաքական քաշից, որ մեր փոխարեն Հայաստանին վերաբերող հարցերը այլ ուժեր են որոշում։ Դրա համար էլ այսօրվա իրավիճակի համար տեղին է Փաշինյանի այն բնորոշումը, որ Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում։ Ո՞ւր է իշխանությունների դիվանագիտությունը։ Իրականում այն իսպառ բացակայում է, որովհետև արտաքին քաղաքականությունը ճանապարհ փակել չէ, ֆեյսբուքյան ուղիղ եթերներում զազրախոսել չէ, դուխով գլխարկ դնել չէ, այլ լուրջ պրոֆեսիոնալիզմ է պահանջում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն ՀովասափյանՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)Ուժեղ անձրևների հետևանքով տուն է վնասվել, մարդիկ ջրալցված տանն են մնում, ոչ ոք չի արձագանքում այս փաստին․ ահազանգ (տեսանյութեր)Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըՄի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ ԵրևանՍփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանըՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբանԳետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե ՀակոբյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, առանց ադրբեջանցիների. Հայկ ԲաբայանՀայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, մեր տուն. ստեփանակերտցի կին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Մարկ ՔեմերոնինՎթարային ջրանջատում Երևանում և ԱրմավիրումՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկումՆիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ամենադիտված