Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ) Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը 

Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան

Արտաքին Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն եմ հայտում, որ այսօր մեզ հետ եք: Ամեն հայի համար Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը, առանձնահատուկ է: Եվ Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի վերաբերմունքն էլ յուրահատուկ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի՝ Ֆրանսիայում հաստատվելու, ինչպես նաև Ֆրանսիայի լիարժեք քաղաքացի դառնալու գործում: Մենք այդ աջակցությունը միշտ զգում ենք: Նաև վերջին 30 տարում մենք՝ որպես պետություն ենք գնահատում այդ վերաբերմունքը:

Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել, բայց ես կարծում եմ՝ մեր բոլորիս պահանջը դրանից դուրս է և միտված է նման ոճրագործություններ կանխարգելելուն և թույլ չտալուն:

Ցավոք, ներկայումս ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ Մենք՝ որպես պետություն հետևողական ենք այս հարցում և միջազգային հարթակներում շարունակում ենք ակտիվ նախաձեռնություններ ու ներգրավվածություն ցուցաբերել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով: Այս առումով գնահատելի է նաև ձեր, Ֆրանսիայի քաղաքական ուժերի և իշխանության գործունեությունը, որը վստահ եմ, ի վերջո, արդյունք տալու է»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ժան-Լյուկ Մելանշոնն ասել է. «Պարոն նախագահ, ինչպես գիտեք, հավանաբար, ինձ ուղեկցում է ծագումով հայ ֆրանսիացի պատգամավոր Սեբաստիան Դըլագյուն և մեր փոքր պատվիրակությամբ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ հստակ պատկերացնում ենք, թե ինչ պատիվ եք Դուք մեզ անում՝ ընդունելով մի ժամանակաշրջանում, երբ մեծագույն պատասխանատվություններ եք ստանձնում նաև անձամբ:

Իմ ներկայությունը Հայաստանում մի ձև է վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում և Հայաստանի հանդեպ ուշադրությունը, որ գոյություն ունի վաղուց ի վեր: Սոցիալիստական շարժման հիմնադիր Ժան Ժորեսը դեռ 19-րդ դարի վերջին, այսինքն՝ ցեղասպանությունից դեռ շատ առաջ ահազանգում էր ֆրանսիացիներին՝ Օսմանյան սուլթանների բռնությունների վերաբերյալ և ասում էր, որ եթե այս պահին ֆրանսիացիները ոչինչ չանեն՝ շատ ավելի վատ կլինեն հետևանքները ոչ միայն հայերի, այլ նաև ֆրանսիացիների համար:

Կցանկանայի, որ իմ այցը Հայաստան, և մասնավորապես այս բացառիկ պահը, երբ մենք հանդիպում ենք, առիթ ծառայի, որպեսզի Հայաստանը Ֆրանսիայի և Եվրամիության ուշադրության կենտրում հայտնվի ևս մեկ անգամ: Համենայն դեպս, գոնե նրանք, ովքեր կարևորում են իմ աշխատանքը, ում համար կարևոր են իմ գաղափարները գիտակցեն, որ Հայաստանը կարևոր է: Իրենց համար սա իհարկե բարդ առաքելություն է, բայց կարծում եմ նաև, որ այս պահը՝ Ձեր տրամադրած հանդիպումը, Ձեր ընդունելությունը, նաև կդյուրացնի մեր գործը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի, ԵՄ-ի և Հայաստանի միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խթանման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող հակամարտություների կանխարգելման և խնդիրները միայն խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շրջանակում լուծման հրամայականը:

Ֆրանսիացի քաղաքական գործիչն իր խոսքում բարձր է գնահատել նաև Հայաստանի և նրա իշխանությունների կողմից հարևանների հետ խաղաղություն ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն միտված հաստատակամ դիրքորոշումն ու քաղաքական խիզախությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Փրկարարները հայտնաբերել են «Յանխ» կոչվող հանդամասում մոլորված քաղաքացունՍադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սոցցանցերում արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետԲագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի ԵրևանԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետՄեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան
Ամենադիտված