Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ) Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. փաստաբան Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ) Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ) Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն է Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) 

Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե իր քայլերով պաշտպանում է 29743 քառակուսի կմ տարածք ունեցող Հայաստանը, որի արդյունքում մեր ինքնիշխանությունը ամրապնդվում է, իսկ մյուս կողմից էլ՝ ցույց է տրվում, որ դրանից անդին Հայաստանը որևէ հավակնություն չունի։ Ու այս ֆոնին, որպեսզի ցույց տա, թե իրոք ինքնիշխան ենք դառնում, նա հատուկ ընդգծում է, որ թույլ չի տա Հայաստանի ֆորպոստացում, ու, ըստ այդմ էլ, զարկ է տալիս հակառուսական քարոզչությանը։ Եվ առաջին հայացքից, իրոք, կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե Հայաստանն ազատվի ռուսական կախվածությունից, ապա դրանով կընդգծվի մեր ինքնուրույն որոշումներ ընդունելու ու առավել ինքնիշխան լինելու գործոնը։ Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել Արևմուտքին ընդառաջ գնալու ուղղությամբ։ Բայց Արևմուտքը գործնականում ներկայություն չունի մեր տարածաշրջանում։

Արևմտյան ռազմաքաղաքական բլոկը մեր տարածաշրջանում ավելի շատ ներկա է միայն ՆԱՏՕ-ի՝ իրենց դաշնակից Թուրքիայի տեսքով։ Ու պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասը հիմնականում որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցության տակ է եղել։ Իսկ եթե Ռուսաստանը դուրս է հանվում տարածաշրջանից, ապա առկա իրավիճակում միայն Թուրքիան է ի վիճակի լցնել այդ վակուումը և ունի համապատասխան ռեսուրսներ։ Ու պատահական չէ նաև, որ նույնիսկ արևմտյան վերլուծական շրջանակներում քննարկվում է հենց Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու հարցը։ Ճիշտ է, Թուրքիան դեռևս համագործակցում է Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ Անկարան հետևողականորեն սպասում է, որ Ուկրաինայում ընթացող հակամարտության արդյունքում Ռուսաստանը թուլանա, որպեսզի հարմար պահի միանգամից մեջքից հարվածի։

Իսկ ներկայում առանց այն էլ Թուրքիայի ազդեցությունը շատ է ավելացել մեր տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանն այսօր փաստացի Թուրքիայի տիրապետության տակ է, Վրաստանում գերիշխում է թուրքական կապիտալը. մնում է միայն Հայաստանի հարցը լուծել, ու Հարավային Կովկասը կհայտնվի Անկարայի բռի մեջ, ինչին էլ փորձում են հասնել։ Ու պատահական չէ, որ Անկարան Բաքվի միջոցով նախապայմաններ է առաջ քաշում, որոնք բացառապես մեր պետության ներքին հարցերն են։ Օրինակ՝ Ալիևը Հայտարարում է, թե Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի, ինչը իրենց համար նախապայման է։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական պահանջը ենթադրում է, որ այնպիսի Սահմանադրություն պետք է ընդունենք, ինչպես իրենք կթելադրեն։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների փոխարեն պաշտոնական Անկարան ու Բաքուն պետք է կազմեն մեր Սահմանադրությունը։

Ավելին՝ Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն է գնում՝ պահանջելով ՀՀ զինանշանի վրայից հանել Արարատ լեռան պատկերը։ Ու բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ նույնպես առաջադրվեն, օրինակ՝ Հայաստանը պետք է փոխի օրենքները, օրենսդրական եղանակով ամրագրի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և այլն։ Ուշագրավ է, որ նախօրեին շատ «թափանցիկ» հայտարարություններ է արել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,-հայտարարել է նա, ապա գովել Նիկոլ Փաշինյանին: «Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է Սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար»,-ասել է Էրդողանը:

Հետաքրքրական է, որ այս համատեքստում Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է գազ տրամադրել Հայաստանին։ Պարզ է, որ եթե թուրքական, ադրբեջանական կապիտալը, ապրանքներն ու էներգետիկան Հայաստան ներխուժեն, ապա Հայաստանը տնտեսապես ա մ բող ջ ա կան կախ վ ա ծու թ յ ա ն տ ա կ կհայտնվի այդ երկրներից՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով։ Այսինքն, Հայաստանի տնտեսությունը կհանձնվի թուրքական ողորմածությանը, ու եթե մի օր Անկարայից որոշեն, օրինակ՝ նորից սահմանափակումներ մտցնել, ապա Հայաս տ ա նի տնտե սու թյունն ուղ ղ ա կ ի փլուզման առաջ կկանգնի։

Ու ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ցույց է տալ իս, որ իրենք առաջ են ընթանում թուրք-ադրբեջանական նախապայմանները մեկը մյուսի հետևից կատարելու ուղեգծով։ Պատահական չէ, որ Փաշինյանը քաղաքական օրակարգ է բերել ՀՀ Սահմանադրությունը և զինանշանը փոխելու թեմաները։ Ստացվում է այնպես, որ մեր իշխանությունները խոսում են «ֆորպոստացումը» բացառելու, ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդելու մասին, սակայն փաստացի մեր երկիրը տանում են թուրքական «վիլայեթ» դարձնելու ճանապարհով...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմինՓաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ)Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. փաստաբանԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքինՌուսաստանը մտադի՞ր է միջուկային զենք կիրառել. Պենտագոնի հայտարարությունը Մեր հավատքի վրա է հարձակում եղել, ուժ ենք գտնելու, որ վերագտնենք մեզ և քայլենք հպարտ. Մելիքյան (տեսանյութ)Իրենց ամբողջ գոյությունն է հակապետական. պատասխանատո՞ւ են սպասում, դիմացդ կանգնած է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան ԱբրահամյանԲագրատ Սրբազանը Հանուն հայի ու Հայաստանի (տեսանյութ)Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել ՈսկանյանԱդրբեջանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրելԵրթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)Սրբազանը համբուրում է հայտնի արևելագետ Գուրգեն Մելիքյանի ձեռքն ու խոնարհվում (տեսանյութ)Հույս ունենք, որ համերաշխություն է լինելու. արցախցի (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետՀույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ)Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա ԱրզումանյանԱրցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ)Covid-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը ողջ աշխարհում արգելվել էՄիջադեպ պարեկի մեքենայի հետ. պարեկը պարզաբանում է պահանջում, փաստաբանները փորձում են հասկանալ խնդիրը (տեսանյութ)Քայլերթի ժամանակ Գայա Արզումանյանը երգեց (տեսանյութ)Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ)Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենքՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանՈր իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր հասակակիցները հենց սահմանին են դպրոց գնալու, եկել ենք, որ աջակցենք, կոչ ենք անում բոլորին, որ գաԻնչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ. Գայա ԱրզումանյանԲրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)Սա սիրո պայքար է, ինչն ամենամեծ արժեքն է, եթե ի վիճակի ես, միացի'ր սիրո պայքարին. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ)Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. ԱնանյանԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Թվով 8 կազմակերպություններ միացել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իրենց աջակցությունն են հայտնելԱնկուսակցական ենք, որևէ կողմնորոշում չունենք, մեր պայքարը միայն հանուն հայրենիքի է․ ուսանող (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, անխուսափելիորեն ռուսական բանակի թիրախ կդառնան. ԶախարովաՇարժումն այլընտրանք չունի, այն հաշտության և ինքնամաքրման մասին է. Բագրատ ՍրբազանՎեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել ենԿիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՊուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Ամենադիտված