Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեց Дельфин и русалка– не пара, не пара, не пара. Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարը Բալի'կ ջան, հենց քեզ խոստանում եմ, երկիրը փրկելու ենք Նիկոլից. Չախալյան (տեսանյութ) Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման հարցը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը Բերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ) Կառավարության պարագլուխը վախի մեջ է. ոստիկանական ուժերը հսկում են նրան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 

Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն Թորոսյան

Քաղաքական

Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյան. - Սյուների միջև նաև նկարագրվում է փաստաթղթով, թե ինչպես է անցնում սահմանը։

«Ազատություն». - Ո՞ր փաստաթղթով։Արսեն Թորոսյան. - Երկու հանձնաժողովները դա նկարագրում են։ Եվ նաև լինելու է Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացում։ Կա՛մ դա կլինի միջպետական համաձայնագիր՝ վավերացումով, կա՛մ առանձին օրենք։ Էդ մասով ենթադրում եմ մեր իրավաբաններն աշխատում են:

«Ազատություն». - Երբ սյունը տեղադրվեց, դրա մասին պե՞տք է լինի ինչ -որ փաստաթուղթ։

Արսեն Թորոսյան. - Դա կա արդեն, դա միջպետական համաձայնագիրն է Ալմա Աթայի, որ 2 պետությունները միացել են և ասել են, որ ճանաչում են։ Հիմա այդ ճանաչումը ամրագրվում է գետնի վրա, մենք նոր սահման չենք ձգում։ Նոր սահման գծելը ուրիշ իրավական ընթացակարգ է ենթադրում, սա մեր ունեցած, 2 պետությունների միջև եղած սահմանի պարզապես գետնի վրա ամրագրումն է։

«Ազատություն». - Բայց այդ ընթացքում կողմերը ինչ-որ բան ստորագրո՞ւմ են, որ օրինակ՝ սահմանն անցնում է այստեղով:

Արսեն Թորոսյան. - Ենթադրում եմ, որ էդ նկարագրության տակ ստորագրություններ կդրվեն, չեմ կարող ասել ինչ ընթացակարգով, կամ էդ ստորագրությունները ովքեր կդնեն։ Գիտեք ինչո՞վ է պայմանավորված, նախկին նկարագրություններն այլևս ժամանակի ընթացքում վալիդ չեն։ Այդ նկարագրությունները շատ հաճախ, օրինակ, որ (սահմանը) անցնում է գետակի ափով կամ այգու կողքով, կամ ծառի մոտով, դրանք այլևս չկան։ Հետևաբար նոր նկարագրություն է գրվում, որը կարծում եմ ինչ-որ կերպ պետք է ամրագրվի։ Այսինքն գործող, իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա նոր նկարագրություն է արվում։

Արդյո՞ք Բլինքեն- Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Ոչ Երևանի և ոչ էլ Վաշինգտոնի պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չկան։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ ամենևին այլ երկրների պաշտոնյաների հետ քննարկելու արդյունքում չէ իշխանությունը պատրաստվում հասցեագրել սահմանազատման հետ կապված տավուշցիների մտահոգությունները։

«Բլինքենը չի, որ մեզ պետք է ասի, կամ մենք չի, որ Բլինքենին պետք է ասենք, որ մենք էդ հարցերը լուծելու ենք, մենք դա ասել ենք նախապես, - նշեց Թորոսյանը և ընդգծեց, - լուծելու ենք մեր սահմանը ֆիքսելուց հետո հնարավոր տարբերակներով: Բայց դա չի նշանակում, որ սահմանազատումը չպետք է արվի»:

Որքանո՞վ է ճիշտ խնդիրները լուծել սահմանազատման գործընթացից հետո:

«Ազատության» հարցին՝ «եթե ադրբեջանցին գալու է Կիրանցի կամրջին կանգնի, ինչպե՞ս է կարգավորվելու կամրջի հարցը», Թորոսյանը պատասխանեց. - «Ես չեմ ընտրել, որ մեր հարևանը ադրբեջանցի լինի, ոչ էլ Կիրանցի կամ Բաղանիսի բնակիչը, որ իր հարևանը ադրբեջանցի լինի, հետևաբար, այո, պետք է ադրբեջանցին կանգնի սահմանազատումից հետո: Սահմանազատումը ինքնին անվտանգության երաշխիքի կոմպոնենտ է, եթե պետությունն ունի սահման, դա անվտանգության ավելի բարձր մակարդակ է, քան երբ որ կա շփման գիծ և երկու զինված ուժեր իրար ուշի-ուշով հետևելով սպասում են՝ ով գլուխը կբարձրացնի, որ խփեն մեկը մյուսին: Ակնհայտ է, որ մեր անվտանգությունը բարձրացնող միջոցառում է, ոչ թե իջեցնող, թեկուզ և ադրբեջանցի սահմանապահը գա ավելի մոտ»:

Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքից, որը ամրագրված է Ալմա Աթայի հռչակագրով, որևէ սանտիմետր չի տրվելու Ադրբեջանին։

Դիտարկմանը, որ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման մասին չէ, Թորոսյանն ասում է, թե դա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները՝ իրավական ուժ ունեցող վերջին քարտեզներով համարվում են մեր պետական սահմանները։ Որո՞նք են այդ վերջին քարտեզները։

«Վերջինը տարբեր հատվածներում տարբեր թվականների է եղել, որովհետև այդ ամբողջ սահմանը միանգամից չի համաձայնեցվել երկու սոցիալիստական հանրապետությունների միջև», - նշեց պատգամավորը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներինԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱդրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեցДельфин и русалка– не пара, не пара, не пара. Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըԲալի'կ ջան, հենց քեզ խոստանում եմ, երկիրը փրկելու ենք Նիկոլից. Չախալյան (տեսանյութ)Համացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահի տեսագրությունը Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնումԱպրելը, հարստանալը, ստեղծագործելը ՀՀ-ում պիտի լինի գերնպատակ, սա անելու ենք, ոչ ոք չի կանգնեցնի մեզ (տեսանյութ)Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման հարցը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանԸստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանըՄտածում եք՝ չի՞ գալու մի օր, որ Նիկոլն ասելու է՝ Երևանը դժգույն է ու դժբախտ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Բերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Կիրանցը կիսում է Փաշինյանը, ի՞նչ 25 հա ա ստանում, սուտ ա, հեսա քարտեզը, նայեք. Դանիելյան (տեսանյութ)Կիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ադրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. Գրիգորյան (տեսանյութ)Լարված իրավիճակ. «Ինչի՞ համար եք բերման ենթարկել մարդկանց», «Կասենք, պետք չի բարձր գոռալ» (տեսանյութ)Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ)25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՆիկոլ, չե՞ս ամաչում, էսքան ոստիկան բերել ես որ ի՞նչ, հեռացի'ր. ակցիա` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Կառավարության պարագլուխը վախի մեջ է. ոստիկանական ուժերը հսկում են նրան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է կառավարության նիստըԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն ՄելիքյանՈստիկանական ուժերը գալիս են նաև բեռնատարներով, կառավարության շենքի մոտ վահանավոր ոստիկաններ են (տեսանյութ)Ինչու՞ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից. նախարարը չի մեկնաբանում (տեսանյութ)Բյուրականի Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է. պատճառը մարզպետի՝ տնօրենին ազատելու որոշումն էՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի կոչով հավաք` Կառավարության շենքի դիմացՀ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորվածՄինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզԿալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած ԱխոյանըՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՕրվա խորհուրդ «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն ՄխիթարյանԴատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն՝ թղթի վրա. «Ժողովուրդ»Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը․ «Հրապարակ»Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ ՓաշինյանՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայնԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ»Լույս չի լինիԱզգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»«Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածունԻնչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
Ամենադիտված