Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ եթեր) Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ) Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետ Մեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) Ում հետ ողջագուրվում եմ, գործից հանում են, բժիշկ Դանիելյանն էլ այլևս ազատ քաղաքացի է. Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 

Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնականում օժանդակում է ցեղասպանական ոճրագործ թշնամու՝ Ադրբեջանի կողմից մեր երկրի մի որոշակի մասն անեքսիայի ենթարկելուն: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպախումբը դա փորձում են ներկայացնել որպես սահմանազատման, սահմանագծման գործընթաց: Փաստացի, դա Հայաստանի տարածքները միակողմանիորեն թշնամուն արվող զիջում է, ըստ որում, թե՛ թշնամու, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիներին պատերազմով սպառնալու, այդ կերպ ահաբեկելու ճնշման ներքո: Միաժամանակ, ծավալվում է փաշինյանական իշխանության այդ կործանիչ որոշման ու կամայական քայլի դեմ համաժողովրդական ընդվզումը: Ավելին, բողոքն ահագնանում է, ստանում նորանոր դրսևորումներ:

Իշխանությունների հողատվական, զիջողական, եթե չասվի՝ կապիտուլ յանտական քայլերի դեմ ընդվզման էպիկենտրոնը, ցավոք, դեռևս Տավուշում է՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում: Այստեղ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ ընդվզող տավուշցիներին են միացել բազմաթիվ հանրային դեմքեր, հոգևոր և հասարակական գործիչներ, քաղաքական դեմքեր, սովորական քաղաքացիներ, որոնք հայրենակիցների հետ դիմակայում են փաշինյանական ոստիկանության միջոցով դրսևորվող ծայրահեղ կոշտ, անմարդկային բռնաճնշումներին, զանազան իշխանական կամակատարների սադրանքներին, ընտրողական ձերբակալում-առևանգումներին: Միաժամանակ, այս օրերին թե՛ հանրապետության ամենատարբեր մարզերում ու քաղաքներում, հիմնականում՝ ներպետական ու միջպետական ավտոճանապարհներին, թե՛ Երևանում տեղի են ունենում բողոքի ինքնաբուխ, երբեմն հախուռն ակցիաներ. կարճ ժամանակով փակվում են փողոցներ, տեղի են ունենում իրազեկման երթեր, տարածվում են ընդվզողներին խրախուսող և առայժմ «ուղտի ականջում քնած» հայրենակիցներին ակտիվության կոչող թռուցիկներ, ինքնաշեն պաստառներ:

Ի դեպ, այդօրինակ պաստառների «վերջին թողարկումը» բավականին յուրովի մոտեցմամբ էր սթափության ու արթնության կոչում դեռևս «իրենց գործերով զբաղված» հայրենակիցներին. «Թողեք, թող հանձնեն…»: Ի՛նչն է հետաքրքիր: Տավուշից մեկնարկած ընդվզումը ոչ միայն չի մարում, այլև ծավալվում է: Բողոքը ոչ միայն չի նվազում, այլև ահագնանում է: Ու դա, չնայած այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը և «առաջին շարքի» քպականները, պատկերավոր ասած՝ «նոն-ստոպ» ռեժիմով սոցցանցերի էջերից չեն իջնում: Չէ, նրանք որևէ բովանդակային քննարկում չեն ծավալում, դա շատ զավեշտալի կլիներ իրենց դեպքում: Նրանք իրենց տեղեկատվական հարթակներով ու սոցցանցերի էջերով ակնհայտ ստի ու կեղծիքի շատրվաններ են արձակում ինչպես ընդվզման առավել նկատելի մասնակիցների, այնպես էլ հոգևորականության, ի մասնավորի՝ Բագրատ Սրբազանի հասցեին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պատկերավոր ասած, «կեռ մահիկի արշավանք» է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իշխանական հակաքարոզչությանը չեն օգնում նաև առանձին հանրային դեմքերի ներկայությամբ պայմանավորված այլազան ապակողնորոշող արձագանքներն ու պայքարողներին հիասթափության մատնելու նպատակ հետապնդող, այսպես ասենք, «բացականչությունները»:

Ի դեպ, մի հետաքրքրական երևույթ է նկատվում. շատ ու շատ մարդիկ պարզապես չեն էլ լսում, թե ինչ է ասում այս կամ այն փաշինյանական պաշտոնյան, իսկ բնօրինակի՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ շատերն ուղղակի «փոխում են ալիքը»: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես նկատում են շատերը, բացառությամբ «գրանտային» «իրավապաշտպանների», ծառայում է որպես ռեպրեսատոր, այսինքն՝ բռնաճնշումների կույր գործիք է դարձել. կայծակնային արագությամբ ձերբակալում են ընդվզողներին, իսկ խաղաղ ցուցարարներին վրաերթի ենթարկելու նպատակով նրանց վրա մեքենա քշողներին, իբր, չեն կարողանում հայտնաբերել ու մեկուսացնել: Բայց հիմնականը. չնայած անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպախմբի ագրեսիվ, մանիպուլ յատիվ հակաքարոզչությանը, չնայած ոստիկանական բռնաճնշումներին, չնայած ճնշման այլ մեթոդներին, ընդվզումը չի մարում: Ու արդեն ավելի քան 11 օր չի մարում: Ու դա հատկանշական է՝ անկախ այն բանից, թե տվյալ փաստը ում է դուր գալիս, ում՝ ոչ:

Ինչո՞ւ ենք դա համարում հատկանշական: Այլ պարագաներում, կարծում ենք, հազիվ թե դա հավել յալ մեկնաբանելու կարիք լիներ, բայց մեկ-երկու դիտարկում, այնուամենայնիվ, արժե անել:

Առաջինը. մարդիկ, առանց կողմնակի հուշարարության, համենայն դեպս՝ շատերը, տեսնում են, թե ինչ է կատարվում իրականության մեջ, տեսնում են, որ իշխանության սրտաճմլիկ, եթե ոչ՝ ծեքծեքուն հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում նրանց գործերին, տեսնում են, որ իշխանությունը, արյունարբու թշնամու ձեռքից բռնած, նրան մեր երկիր, մեր գյուղեր ու քաղաքներ, մեր տուն է մտցնում: Մարդիկ սկսում են հասկանալ, կամ ավելի շուտ՝ արդեն հասկացել են, որ դա «աթոռակռվի» հարց չէ, ինչպես «տակից» օրնիբուն քարոզում են իշխանական թեզեր թութակողները:

Երկրորդը. ընդվզման ելակետային մոտեցումը չափազանց դիպուկ է. Տավուշը՝ հանուն Հայրենիքի: Այսինքն, սա ոչ թե սոսկ Տավուշի, Նոյեմբերյանի շրջանի այս կամ այն գյուղի, բնակավայրի կենսատարածքի հարցն է, չնայած դեպքերը մեկնարկել են այդ հողի վրա, այլ սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է: Մարդկանց իշխանությունն ասում էր. «Արցախը տանք թուրքին, հանգիստ ապրենք, տանք ու թուրքի հետ առևտուր կանենք»: Թուրքը զավթեց Արցախը, հայաթափեց, Փաշինյանի իշխանությունն էլ անհաղորդ մնաց ու կողքից դիտողի դերում էր, դեռ մի բան էլ հպարտանում էր, թե՝ տեսե՜ք, մեզ ուզում էին ներքաշել պատերազմի մեջ, մենք չներքաշվեցինք: Բայց «հանգիստ ապրել» չկա:

Թշնամին շարունակում է էքսպանսիան: Հիմա էլ «երգի» բառերը թեթևակի փոխեցին, թե՝ «Տավուշից տարածքներ տանք, թուրքի հետ հանգիստ ապրենք, առևտուր կանենք...»: Ու ակնհայտ դարձավ (նկատի ունենք՝ շատերին), որ այդ «տանք, որ...»-ը չի դադարելու, կանգ չի առնելու, որ հաջորդ փուլում արդեն անձամբ իր տունը, իր այգին, իր «թույն համարներով» ավտոյի գարաժը, իր նարդու բեսեդկան, իր աշխատավայրը, իր երեխաների խաղահրապարակը տալու հերթն է գալու: Ու ոչ թե «հանգիստ ապրել», այլ ընդհանրապես ապրել էլ չի լինելու: Այո, հենց Տավուշը՝ հանուն հայրենիքի: Մեծ հաշվով, բոլորս՝ հանուն Հայրենիքի: Այդ հունի մեջ է ծավալվող ընդվզումը: Երկրում մթնոլորտը իրականում էլեկտրականացված է: Իշխանությունը ձևացնում է, թե «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի», բայց իրականում դեպքերի ընթացքը գնում է դեպի համընդհանուր ընդվզում: Ի դեպ, այնպես է ստացվել, որ մայիսը հայերիս համար ճակատագրական հաղթանակների ամիս է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ եթեր)Ռուբեն Մելքոնյանը թուրքագետների գրած գիրքը նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել ԱԺ հանձնաժողովը հավանության արժանացրեց ճանապարհային ցանցի անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը Էս ողջ գործընթացը բարդել են կրակոցներ հանդուրժող հերոսական կիրանցիների վրա (տեսանյութ) Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան (տեսանյութ)Երևանյան պատվիրակությունն այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի շիրիմներին Մեր բոլոր խնդիրների պատճառն այն է, որ հաղթեց անբարոյականությունն ու սուտը ՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Լավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետ Պարեկը համազգեստի՞ց է ամաչում, թե՞ օրենքն ընտրողաբար կիրառելուց (տեսանյութ)Շրջադարձային փուլում ենք, գիտենք՝ ինչ է տեղի ունենում երկրում, կարևոր համարեցի հանդիպել բժիշկներին ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա Ում հետ ողջագուրվում եմ, գործից հանում են, բժիշկ Դանիելյանն էլ այլևս ազատ քաղաքացի է. Սրբազան (տեսանյութ) Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել է«Այդ «գյադային» պետք է հեռացնել. Բագրատ սրբազանի քայլերը ճիշտ են՝ «պրոմըխ» չկա». Աշոտ Ավագյան Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքինԲեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՏավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Լատվիայի ԱԳ նախարարը զինվորական է դարձելՇանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետը Ավինյանին է ներկայացրել «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` իր պատկերացմամբՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ) Չինաստանում Շոյգուին ստիպել են սպասելՊետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «թրեյդ-ին»-ի միջոցով ավտոմեքենաների առևտուրը դյուրացնող նախագծին Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆՏավուշի մարզպետին և է՞լ ում էին թաքցնում ոստիկաններն ու զինված ԱԱԾ-ականները «Կիրանց» հացատանը (տեսանյութ) ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան Հարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ Դատախազության՝ պարզաբանումը
Ամենադիտված