Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե Հովհաննիսյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» «Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» 

«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենի հորաքույրը իմ քեռու կինն է: Միասին հավաքույթի էինք մասնակցում, այդտեղից էլ սկսվեց մեր ծանոթությունը: Ծնողներս չհամաձայնեցին, որ Ջերմուկի աղջիկը Բալահովիտ հարս գնա, և մենք փախանք: Իսկ 10 օր հետո մեծ հարսանիք արեցինք»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Մանուշակը՝ Արսենի կինը:

Ձայնի մեջ ժպիտ ու ջերմություն եմ որսում, այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ նա սիրելի ամուսնու մասին է պատմում: «Երկուսս էլ ուսանող էինք Երևանում, երբ ծանոթացանք: Նա՝ առևտրախոհարար, իսկ ես՝ քիմիական լաբորանտ մասնագիտություններ էինք ուսումնասիրում»: Արսենի և Մանուշակի ընտանիքում ծնվում են նրանց տղան ու երկու աղջիկը, ընդ որում՝ կրտսեր դուստրը այն ժամանակ, երբ հայրիկը մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին: Արսենն իր կյանքի հինգ տարին՝ 1989-1994 թթ., նվիրել է հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությանը: Մեկ գիրք կարելի է գրել հենց այդ ժամանակաշրջանի մասին: Մասնակցել է Վայքի մի շարք գյուղերի, Իշխանասարի, Արծվաշենի, Տավուշի մարզի, Շուռնուխի և այլ գյուղերի ու շրջանների համար մղվող մարտերին:

Լաչինի միջանցքի «Կոբրայի» պաշտպանության մարտերի ժամանակ գրավել Ղոչազ լեռը և համանուն գյուղը: Այդ կռվի ընթացքում վիրավորվել է գլխի և կրծքավանդակի շրջանում, ստացել հաշմանդամության 2-րդ կարգ: Ապաքինվելուց հետո շարունակել է պատերազմել: 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Վարանդայի պաշտպանությանը: 1994 թվականին մասնակցել է Օմարի լեռնանցքի մարտերին: Անմասն չի մնացել նաև Ապրիլ յան պատերազմից: Կինն ասում է՝ ամուսինն իր ամբողջ կյանքում Արցախն է պաշտպանել, Շուշի ազատագրել: «Ու վերջում Արցախն այսպես եղավ: Խելագարվելու է այն, թե ինչ կատարվեց մեզ հետ, մեր երեխաների ու մեր ազգի հետ»: Ուղևորվում ենք երջանիկ օրեր: Տիկին Մանուշակը նշում է՝ իրենց կյանքում երջանկության կողքին նաև դժվարություններն էին քայլում:

«Բայց ամեն ինչ կարողանում էինք հաղթահարել: Այնպես ստացվեց, որ Աբովյան քաղաքում մեր տունը վաճառեցինք: Այդ տարիներին, ինչպես շատերը, մենք ևս գումար էինք ներդրել բիզնեսի մեջ, ու ինչ-որ բան այնպես չստացվեց: Արսենը միշտ նեղսրտում էր դրա համար: 2018 թ.-ից սկսեցինք մեր սեփական տան կառուցումը: Նրա երազանքն էր, որ իր երեխաները, թոռները ապրեն այդ սեփական տանը»: Բայց, ավաղ, պատերազմը խանգարում է Արսենին լիարժեքորեն իրագործել իր երազանքը: «Հոկտեմբերի 1-ին մեկնեց մարտադաշտ, տունը չէր հասցրել վերանորոգել, ասացի՝ մեզ այսպես թողնում ես ու գնա՞ս: «Ոչինչ, Մա՛ն ջան, ես կգամ ու ամեն ինչ կսարքեմ»: Այդ երազանքով մեկնեց մարտի դաշտ: Տան վերանորոգումը մեր որդին ավարտեց: Մեզ ով տեսնում էր, ասում էր՝ սիրահարները եկան: Երևանում էի աշխատում, մինչև հասնում էի Աբովյան, երևի քսան անգամ զանգում էր, հետաքրքրվում էր, թե որտեղ եմ: Ինձ թագուհու նման էր պահում, ասում էր՝ թագուհու ոտքերը չպետք է գետնին կպնեն:

Թող բոլոր զույգերը մեր նման սիրով լինեն իրար հետ: Անսահման բարի էր: Իր վերջին գումարը կարող էր տալ ընկերոջը: Երբ ասում էի՝ ախր քո վերջին գումարն էր, արձագանքում էր՝ իրեն շատ էր պետք: Բարության տիպար էր, շահամոլ չէր, իր ունեցածով կիսվում էր բոլորի հետ: Երբեմն հանդիմանում էի իրեն բարության համար, ասում էր՝ «ոչինչ, աշխարհում մեռնել կա»: Գերազանց հայր էր: Իրենից հետո մեր տղայի ընտանիքում երրորդ երեխան ծնվեց, մեր որդին նրան անվանակոչեց Արսեն: Երբ դեռ որդին չէր ծնվել, ասում էր՝ մա՛մ, ես պետք է տուն մտնեմ ու Արսեն կանչեմ»: 2020 թ. հոկտեմբերի 1-ին Արսենը Աբովյանի երկրապահ կամավորականների միության անդամների հետ մեկնում է Ջրական: «Անցել էր բոլոր պատերազմների միջով, բազմաթիվ վիրավորումներ ունեցել: Ինձ ասում էր, որ այս մի պատերազմին չի գնա. «Խոստանում եմ, որ չեմ գնա: Ինչքան գնացել եմ, հերիք է»: Այդ օրերին պատրաստվում էր տանը գործ անելու: Բայց զանգ է ստացել, չգիտեմ, թե ում զանգից հետո որոշում է մեկնել:

Փոքր աղջիկս զանգեց՝ մա՛մ, պապան պատրաստվում է: Ինձ ասաց, որ չի գնում պատերազմ, ուղղակի խումբ է տանում Սիսիան՝ հասցնեմ տղաներին այնտեղ ու վերադառնամ»: Տասն օր է տևել Արսենի պատերազմը: Այդ ընթացքում ընտանիքը նրա հետ կապ չի ունեցել: Արսենը զոհվել է հոկտեմբերի 10-ին Լաչինի շրջանում: «Տղայիս հայտնել էին, որ «Ուրալը» շրջվել է, պայթել. «Պապադ այդ մեքենայի մեջ էր, հիմա չկա»: Բալահովիտի տղաների որդիներով մի քանի մեքենայով ճանապարհ են ընկնում Արցախ, հասնում Ջրական: Տղաս իր ձեռքով է դուրս բերել հայրիկին»: Տիկին Մանուշակին մեր զրույցի ավարտին ասացի՝ անսահման սիրո մասին է լինելու այս պատմությունը ու նաև հավատի, որ նման սերեր կան: Եվ նրա համար վստահաբար հազարապատիկ անգամ ավելի բարդ է եղել կյանքը շարունակել ու փորձել ուժ գտնել:

«Արսենը շատ ուժեղ մարդ էր, ինձ էլ միշտ ասում էր՝ դու իմ թիկունքին կանգնի: Հիմա ինքն իմ թիկունքին չէ, բայց պետք է ավելի ուժեղ լինեմ: Մի պահ շատ էի կոտրվել, բայց նայում էի մեր երեխաներին ու ասում՝ երեխաներին միայնակ թողնել չեմ կարող, իր ստեղծածը կիսատ թողնել չեմ կարող: Ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես Արսենը կուզեր: Նիվա մակնիշի մեքենա ուներ, որը հիմա մեր բակում կանգնած է: Երբ նույն մակնիշի մեքենա եմ տեսնում, երբեմն ինձ թվում է, թե ինքն է եկել, անկախ ինձանից առաջ եմ գնում: Ինձ համար նա կարծես ողջ լինի, ես իր հետ զրուցում եմ: Այնքան պայծառ հիշողություններ ունեն բոլորն իրենից, ամեն զրույցի ժամանակ պարտադիր իր մտքերն ենք մեջբերում, ասում՝ Արսենն այսպես էր անում, Արսենն այնպես էր ասում: Նոր տարուն և իր ծննդյան օրը ամբողջ հարազատությունը մեր տանն է հավաքվում, որովհետև Արսենն այդպես էր սիրում:

Այնքան համեղ էր պատրաստում, անգամ երեխաներն էին ասում՝ պապա՛, այսօր դու ես պատրաստում ճաշը: Տարբեր ռեստորաններում է աշխատել, ոսկե ձեռքեր ուներ: Արսենը հրաշալի հայր էր իր երեխաների համար, անկրկնելի ամուսին ինձ համար և հոգատար զավակ իր ծնողների համար»: Հ. Գ. - Արսեն Կարապետյանն արժանացել է բազմաթիվ մեդալների Արցախյան առաջին պատերազմից հետո: Պարգևատրվել է Արցախի և Հայաստանի «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Իսակով», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալներով և «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, Արցախից՝ «Մայրական երախտագիտություն» մեդալով, Երկրապահ կամավորական միության կողմից՝ «ԵԿՄ 20 տարի» հոբել յանական, «Հայրենիքի պաշտպան», «Եռասերունդ երկրապահ» հոբել յանական մեդալներով, «Հայաստանի երկրապահ» և ԵԿՄ «Կոտայք գումարտակ» հուշամեդալներով, ՀՀ ՆԳՆ «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ 10-ամյա հոբել յանական մեդալով և «5րդ բրիգադ 20 տարի» հոբել յանական հուշամեդալով:

ՀՀ նախագահի 2021 թ.-ի սեպտեմբերի 14-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Բալահովիտում հուշարձան է կառուցվել՝ ի հիշատակ Արսեն Կարապետյանի: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումները իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս զոհված պաշտոնյաների հիշատակը (տեսանյութ) Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչքան կպնեք էդ աթոռին, էնքան կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու (տեսանյութ) Իրանն ինքն է մեղավոր Ռաիսիի մահվան մեջ. ՊետդեպԿիրանցում տեղի ունեցողը մանր ջեբկիրություն է, պարզվում է, երբ կադաստրը վկայական է տվել, սխալվել է (տեսանյութ) Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկում Օրվա խորհուրդ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ) «Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել վիրավորական գրառում անողների նկատմամբ«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հունիսի 2-5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըԻնչ են քննարկել Սրբազանն ու քաղաքական ուժերը փակ ֆորմատով․ «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԻնչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվելԻշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրաԻնչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանինՆախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է․ «Ժողովուրդ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»«Շիրակ Ավիայի» ինքնաթիռները անվանակոչվել են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի անուններովԻրանի իշխանություն է մեղավոր, որ նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ«Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամովԳործող ավտոճանապարհը Ադրբեջանին են տալիս, նորի կառուցումը՝ արդեն սկսել են ոստիկաններով (տեսանյութ)Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբՄոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև ՀայաստանըՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելԻրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ)Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ ՀարությունյանԳլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասում
Ամենադիտված