Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Էդվարդ Ասրյանը հետևել է՝ ինչպես են բասկետբոլ խաղում կենտրոնական ապարատի Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը Հարթակում չկա ապագա վարչապետի թեկնածուն. պայքարը դիտվում է որպես «ռոբասերժական» և «փաշինյանական» ուժերի բախում. Արմեն Այվազյան Գերմանիայում հայտնաբերել են շուրջ 6800 տարի առաջ սննդով և գանձերով թաղված առաջնորդի գերեզմանը Իրանի հետախուզության ղեկավարը սպանվել է Ալեն Սիմոնյան, ստելուց նենց ստի, որ փետուրներդ քամուն տալ չլինի. Գառնիկ Դավթյան ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության շրջանակի ընդլայնմամբ Ռայիսիի մահը մեծ կորուստ է, նա իր խոսքի տեր մարդ էր, ում հետ կարելի էր վստահ աշխատել․ Պուտին «Ինտերի» մեծարման երեկոյի ժամանակ Մխիթարյանը երգել է Felicita-ից հատված (տեսանյութ) 

Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը. ՀԺՄ

Իրավունք

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ, սակայն պետք է նշել, որ տեղի ունեցածն իրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է: Այս մասին ասված է այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարությունում։

«Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև: Վերջինիս պնդմամբ՝ Արթուր Սուքոյանը հարվածել է իրեն Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ իր հրապարակման համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով էլ՝ եղել է քաշքշոց, ինչը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրողը հայհոյել է:

Ինչևէ, իրավական գործընթաց է սկսված, և իրավապահ մարմինների տիրույթում է տեղի ունեցածի լրիվ, համակողմանի ու արդարացի քննություն իրականացնելը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ:

Պետք է նշել, սակայն, որ տեղի ունեցածն իրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է:

Հիշեցնենք, որ ո՛չ ՀՀ Գլխավոր դատախազությունը, ո՛չ քննչական մարմինը, և ո՛չ էլ ոստիկանությունը որևէ կերպ չարձագանքեցին, երբ Ազգային ժողովի գործող  փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը, երբ «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն, երբ լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից, երբ նույն Անի Գևորգյանին Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում կառավարող ուժի համակիրները փայտով հարվածեցին, երբ օրեր առաջ Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, երբ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, երբ նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց, երբ օրեր առաջ ոստիկանները հրեցին ու գցեցին «Oragir.news.am» կայքի լրագրող Անի Ներկարարյանին, երբ իր բնակարանից դուրս գալիս, անմարդկային կերպով հետևից հարձակվեցին «Antifake.am» կայքի հիմնադիր, հաղորդավար Նարեկ Սամսոնյանի վրա ու նրան տապալեցին գետնին: Օրինակները բազմաթիվ են... Նշված դեպքերից որևէ մեկով այդպես էլ քրեական վարույթ չնախաձեռնվեց:

Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը: Առհասարակ ԱԺ-ն հարաբերություններ պարզելու տեղ չէ, բայց երբ Խորհրդարանը ղեկավարում է մի անձ, ով իրեն թույլ է տալիս հրահանգել, որ իրեն վիրավորած քաղաքացու ձեռքերը բռնեն, որ ինքը թքի նրա վրա, ամեն բան, փաստորեն, ցավալիորեն հնարավոր է դառնում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման, չդիմել ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի, չխոչընդոտել որևէ լրագրողի աշխատանք՝ անկախ վերջիններիս՝ այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից, անկախ այն հանգամանքից, թե որ լրատվամիջոցում է այդ լրագրողն աշխատում՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամերձ»,- նշված է հայտարարությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԷդվարդ Ասրյանը հետևել է՝ ինչպես են բասկետբոլ խաղում կենտրոնական ապարատիՎենետիկի արվեստի 60-րդ բիենալեի հայկական տաղավարում իրականացվել է կրթական ծրագիրԿաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունըՀարթակում չկա ապագա վարչապետի թեկնածուն. պայքարը դիտվում է որպես «ռոբասերժական» և «փաշինյանական» ուժերի բախում. Արմեն ԱյվազյանԳերմանիայում հայտնաբերել են շուրջ 6800 տարի առաջ սննդով և գանձերով թաղված առաջնորդի գերեզմանըԻրանի հետախուզության ղեկավարը սպանվել էԱլեն Սիմոնյան, ստելուց նենց ստի, որ փետուրներդ քամուն տալ չլինի. Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության շրջանակի ընդլայնմամբՌայիսիի մահը մեծ կորուստ է, նա իր խոսքի տեր մարդ էր, ում հետ կարելի էր վստահ աշխատել․ Պուտին«Ինտերի» մեծարման երեկոյի ժամանակ Մխիթարյանը երգել է Felicita-ից հատված (տեսանյութ)Քիչ առաջ այրել են Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի մեքենանՀայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ գյուղնախարարության բաշխումիցՖրանսիա-ՀՀ բարեկամության խումբը քննարկել է Արցախից բռնահանվածների առաջ ծառացած մարտահրավերներըՏարադրամի շուկան` մայիսի 21-ինՌուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժություններըԵՄ խորհուրդը հավանություն է տվել գազի շուկայում բարեփոխմանըԹումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըԵրևանի հեղեղատարի և անձրևաընդունիչ ցանցի սպասարկման շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. ԱվինյանԻրանի նախագահի հրաժեշտի արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Վյաչեսլավ ՎոլոդինըԱլիևն ու Զելենսկին տարածաշրջանային անվտանգությունն են քննարկելՀամաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանըՄայիսի 26-ին` ժամը 16:00-ին, հրավիրում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակ, այն մեր ինքնության օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Վեհափառի առաջ ծնկի եմ գալու, որ թույլ տա հատուցման պահանջ դնենք, մեր հարկերից են պարգևավճար ստանում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70- ը«Կիրանցում մարդիկ մի բան են ասել, որ փոխանցեմ ձեզ․ ասել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք»․ Բագրատ ՍրբազանՕլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսը հավաք կանցկացնեն ՄարսելումՀետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ARARAT-ի հատուկ երեկո` նվիրված Շառլ Ազնավուրի 100 ամյակինՄենք կազմում ենք մեր կյանքի, մեր ժողովրդի հավաքական նկարագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր. Անահիտ ՄինասյանԵՊՀ ռեկտորը տեսել է` ինչ է կատարվում երկրում, նա ուզում է անցանկալի աշխատողներին ազատել աշխատանքից. Դանիելյան (տեսանյութ)Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթելՄբապեն հրաժեշտի ընթրիք է կազմակերպել Փարիզի կենտրոնումՄեր շարժման գույնը մանուշակագույնն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Նրանք գործի չեն գնում, գնում են հայհոյելու․ Խորհրդարանի ամբիոնը դարձրել են հայհոյախոսության պատվանդան»․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասինԲագրատ Սրբազանը և շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են (ուղիղ եթեր)Այս իշխանությունը իր բոլոր մեղքերը բարդում է շարժման վրա, բայց մեղավորն իրենք են. զոհվածի մայր (տեսանյութ)ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան Զգում են, որ իշխանությունը կորցնում են, ուզում են իրենց թիմակիցներին «դուխ» տան. Արա Ռոստոմյան (տեսանյութ) Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ Շարժումը չի մարել, չի մարում, հասնելու է դրական հանգուցալուծման. Աստղ Գալեյան (տեսանյութ) Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը Նախագահն ու ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը քննարկել են համատեղ իրականացվող նախաձեռնությունները Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռիցԻրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցության պատճառով
Ամենադիտված