Իշխանության ռազմական աննախադեպ ձեռքբերումները. ՔՊ-ական պատգամավորի ցանկը Վայ ձյուն գա իրենց ծանր հրետանիների գլխին. Բագրատ սրբազանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) «Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ) Երևան ժամանած ԿՀՎ 20 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում առանցքային կերպարներ կան Չեք կարող չեզոք մնալ այս իրավիճակում, կամ պիտի հարմարվեք ստի հետ, կամ պիտի ընդվզեք. Սրբազան Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Դատավորնե′ր, դատախազնե′ր, ոստիկաննե′ր, Փաշինյանը ձեզ մենակ է թողնելու, ասելու է` դուք եք մեղավորը (տեսանյութ) 

Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Աշխատանքի և  աշխատավորների համերաշխության միջազգային օրը:

Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Կատարված և չկատարված, հաջող և ոչ այնքան հաջող աշխատանքն այն է, ինչ մեզնից յուրաքանչյուրին դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք:

Աշխատանքը, աշխատանքի ընկալումը, աշխատանքային պայմաններն այն են, ինչ ժամանակակից աշխարհը դարձրել է այնպիսին, ինչպիսին այն կա: Վերջին հարյուրամյակում աշխատանքի ընկալումն էականորեն փոխվել և փոխվում է մեծ արագությամբ:

Եթե նախկինում աշխատանքը մարդու ազատությունը կաշկանդող գործոն էր համարվում, այսօրվա ընկալումն այն է, որ աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի: Ժամանակակից աշխարհում սիրած աշխատանքով զբաղվելը և կատարած աշխատանքից հաճույք ստանալը երջանկության կարևորագույն գործոն է և բաղադրիչ: Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեկեցություն կառուցել առանց աշխատանքի: Եվ աշխատանքի արդյունքում ձեռքբերված վաստակը մարդուն ազատ ապրելու, այդ թվում՝ լայնորեն ճամփորդելու հնարավորություն պիտի տա:

Սրանք, իհարկե, իդեալներ են, բայց այդ իդեալներն արդեն շատ դեպքերում հասանելի են, եթե աշխատանքը հիմնված է բարձր որակավորման, այսինքն՝ կրթության վրա, այն ըմբռնումով, որ կրթությունը ոչ միայն մանկության ու պատանեկության գործ է, այլև ցկյանս անելիք:

Իդեալի և իրականության մեջ, սակայն, ցավալիորեն զգալի ճեղք կա, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ ապրում են աղքատության պայմաններում: Նրանց մի մասն ունեն աշխատանք, մյուս մասը՝ գործազուրկ են:

Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համոզված եմ՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ: Այս բանաձևը, ցավոք, իրատեսորեն հնարավոր չի լինի կիրառել ավագ սերնդի այն ներկայացուցիչների համար, ովքեր իրենց սոցիալական վիճակով նման բանաձևի կիրառման կարիք կունենային:

Բայց կառավարության ջանքերն ուղղված են միջին սերնդի ներկայացուցիչների համար վերապատրաստումների, որակավորման բարձրացման հնարավորություններ ու մոտիվացիա ստեղծելուն:

Աղքատության հաղթահարման ճանապարհին ամենակարևոր երկարաժամկետ անելիքը կրթության ոլորտի՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներն են՝ այն նպատակադրմամբ, որ կրթական համակարգը պետք է բացահայտի մարդու տաղանդը, նրան սիրած աշխատանքով զբաղվելու և աշխատանքի մեջ երջանիկ լինելու, ազատ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն տա:

Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը:

Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա: Ոչ աշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ մարդկանց պարագան բոլորովին այլ իրադրություն է, չնայած վերջին խմբի մեր համաքաղաքացիներին էլ ասվածն առնվազն որոշ մասով կարող է առնչվել: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին՝ կարևորագույն այս խնդրի լուծումը ոչ միայն պատշաճ օրենքների ու կարգավորումների մեջ է, այլև գործատուների և գործավորների շահագրգիռ և գիտելիքահեն հարաբերությունների:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով, և կրկին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մեր քաղաքացիներին ու մեր երկրի բնակիչներին: Մեր պետությունը հիմնված է նրանց աշխատանքի վրա և նրանց աշխատանքն արժանի է խոնարհումի:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպքՁեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, գործակա՞լ են. Աննա Գրիգորյանը` իշխանությանը (տեսանյութ) Գերմանիայի հայոց թեմի և քրիստոնեական հարանվանությունների միջև առկա է ջերմ փոխգործակցություն․ Վեհափառ Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. Բայդեն Իշխանության ռազմական աննախադեպ ձեռքբերումները. ՔՊ-ական պատգամավորի ցանկը Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է Ադրբեջանի բոլոր պահանջները կատարողներն այլոց անվանում են գործակալ. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Դուք ոչ միայն հեռանալու եք, այլ նաև պատասխան եք տալու ձեր բոլոր արածների համար. Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Վայ ձյուն գա իրենց ծանր հրետանիների գլխին. Բագրատ սրբազանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանողի հետ գործակցողները շարունակում են նախկիններին մեղադրել. Գալստյան (տեսանյութ)«Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ) Փաստաբանններին հարկման նոր դաշտ մտցնելը բերելու է քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոտնահարման․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Երևան ժամանած ԿՀՎ 20 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում առանցքային կերպարներ կան Որքան շուտ կանգ առնեք, այնքան լավ ժողովրդի և ձեր համար. Աբրահամյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը Բրիտանական թանգարանում քննարկել է Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված նմուշների՝ ՀՊԹ-ում ցուցադրման հարցը Իշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան Չեմ փախել, երբ Փաշինյանի վարկանիշը 90% է եղել, 70%, հիմա պիտի փախչե՞մ, երբ 7 % է. Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ) Չեք կարող չեզոք մնալ այս իրավիճակում, կամ պիտի հարմարվեք ստի հետ, կամ պիտի ընդվզեք. Սրբազան Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին Սահմանազատման գործընթացով մենք ստեղծում ենք երաշխիքներ․ ԱԺ փոխնախագահ Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ Քննչական Կոմիտեն շարունակում է սատանաների որսը․ «Հրապարակ»Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը Բաշար ալ Ասադի կնոջ մոտ քաղցկեղ է ախտորոշվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քրիստինա Քվինին և Կարոլ ՍպանինՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետՓաշինյանական վարչախմբի պարագայում մարդիկ կալանավորվում են իրենց հնչեցրած հանրային սուր կարծիքի համար․ Դավիթ Ֆիդանյան Քաղաքական հայտարարություններ թույլ չեմ տալու անել. խոսում ենք բացառապես գործից. Արման Հովհաննիսյան (տեսանյութ) ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը վարչապետի տիկնոջ հիմնադրամին կոռուպցիոն ռիսկ է պարունակում․ Նաիրի Սարգսյան Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար«Թաքցնում եք, որ «Սորոսի» հիմնադրամում եք աշխատել, ի՞նչ երաշխիք, որ ազդեցության գործակալ չեք»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ) Դատավորնե′ր, դատախազնե′ր, ոստիկաննե′ր, Փաշինյանը ձեզ մենակ է թողնելու, ասելու է` դուք եք մեղավորը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱրցախի պետնախարարն ու բազմաթիվ պաշտոնյաներ այստեղ են՝ հանդիպելու Սրբազանի հետ. ԱՀ ԱԺ փոխխոսնակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր Բերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստ Եթե մի քիչ հայ լինեիք՝ Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին Հեքիաթների ժանրից է, որ այս շարժումը կհաջողի. Վահագն Ալեքսանյան Հայաստանում ունենք տասնյակ քաղբանտարկյալներ. կալանքը դարձել է մահակ. Գոհար Մելոյան Իջևանի ոստիկանապետը Հ1-ի վարորդն է դարձել. Գարիկ Ղուկասյան (տեսանյութ) «Կաննի» կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ են ներկայացրել (տեսանյութ)Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններՔՊ-ն 2026 թվականի ընտրություններում Կիրանցում մեծ հաղթանակ է տանելու. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. PoliticoԱրայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Փոքրիկ ֆուտբոլիստները կեսգիշերին անակնկալ այցելել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Նիկոլ, օրերի հարց է, չես պատկերացնում, թե շարքային ոստիկանները ոնց են նողկում քեզնից. Զոհրաբյան (տեսանյութ)Հայաստանի իշխանության տապալման հետևանքն է, որ արցախցիները Հայաստանում են. Սուրեն Պետրոսյան
Ամենադիտված