Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ողջունում է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը պետական ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա անհրաժեշտ պայման է երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության անվտանգության ապահովման համար:
Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության հասնելը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։
Մենք հույս ունենք, որ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - ասվում է հայտարարության մեջ: