«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարը Գոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ Էրդողան ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանը Մի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն Մխիթարյան Կիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 

ՀՀ իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն․ նախագահ

Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:

Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ողջունելով նախագահի այցը, նշել է, որ պետական բարձր պաշտոնյաների ներկայությունն առաջնորդարանում և, ընդհանրապես, Սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպումների հնարավորությունների կյանքի կոչումը հավելյալ լիցք է հաղորդում ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի գործարար, հոգևոր և պարզ մարդկային հարաբերությունների ամրապնդմանը, այլև ոգևորում է Հայրենիքից հեռու ապրող հայերին՝ իրենց գործունեության հետագա խթանման գործում:

Արքեպիսկոպոս Տերտերյանն իր խոսքում նշել է. «Այստեղ Ձեր այցը համարեք նաև այց Ձեր տուն: Այս աղոթքի տունը հավասար չափով նաև Ձեր տունն է: Ձեր այցելությամբ Դուք ներկայացնում եք Մայր հայրենիքը և վստահ եմ, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հանդիպում, որտեղ նաև առիթ ու պատիվ եք ունենում ողջունելու մեր ժողովրդի զավակներին, կլցնեք նաև բոլորի հոգիները և էությունը հայրենասիրությամբ և կնորոգեք նաև իրենց ուխտը Հայրենիքի հավատարմության նկատմամբ:

Մեր խոսքը պետք է լինի միայն երախտագիտության խոսք Ձեր այս այցի կապակցությամբ: Մեր խոսքը պետք է լինի նաև աղոթք, որպեսզի Աստված մշտապես օրհնի Ձեզ, ողջ այն անձանց, որոնք մեր հայրենի պետականության համար իրենց կարելին ի գործ են դնում, որպեսզի ամուր, անսասան և անխախտ մնա մեր Հայրենիքը բոլոր տեսակի փորձություններից:

Երբ հավատքն է մեզ ուղղորդողն ու առաջնորդողը և ճշմարիտ հայրենասիուրությունն է մեզ նաև մղողը դեպի կյանք, այն ժամանակ մենք պետք է հաղթենք բոլոր տեսակի դժվարությունները: Դա մեր կյանքի նշանաբանն, առաքելությունը և նպատակն է, և պետք է շարունակի լինել՝ որպես հայ եկեղեցու սպասավոր:

Ձեր միջոցով մեր աղոթքն ենք հղում պետական ողջ անձնակազմին, հայրենի մեր իշխանությանը, որ մնան ամուր, հաստատ իրենց ծառայության մեջ, և մեր աղոթքը մեր ժողովրդի համար:

Անցնող տարիները դյուրին տարիներ չեն եղել, եղել են փորձություններով լեցուն, բայց Քրիստոսի խոսքը, նաև Ավետարանի պատգամը պարզ և հստակ ասում է մեզ հետևյալը՝ փորձության միջով ավելի ենք ամրանում, փորձություններն ու դժվարությունները եղել են միշտ, այսօր էլ կան, վաղն էլ լինելու են, բայց պատճառ չեն, որ մենք տկարանանք, այլ հակառակը՝ փորձությունները պետք է դառնան փորձառություն, նաև մեզ պետք է ամրապնդեն առավել միավորվելու, դառնալու մեկ հոգի, մեկ սիրտ, մեկ մարմին՝ հատկապես, երբ Հայրենիքի համար է մեր կյանքը, մեր ծառայությունը, մեր գոյությունը և գիտակցական կյանքը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և «ճշմարիտ խոսքերի համար» նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Ձեր խոսքերը շատ կարևոր են բոլորիս, ինչպես նաև այս դժվարին ժամանակներում մեր պետության համար: Կիսում եմ Ձեր տեսակետը, որ՝ իսկապես փորձությունների միջով անցնելով ենք մենք ճիշտ ուղին գտնում: Ցավոք սրտի, այդ փորձությունները կուտակվեցին հատկապես 2020 թվականից հետո, և մեծ դժվարություններ են առաջացրել, բայց մենք աստիճանաբար հաղթահարելու ենք դրանք:

Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն և չեն էլ կարող ունենալ ոչ այսօրվա իշխանությունը, ոչ վաղվա, ոչ մյուս օրվա: Սա բոլորը գիտակցում են, որովհետև մեր պատմությունն է դա և այդ պատմության մեջ Հայ առաքելական եկեղեցին միշտ իր տեղն ու դերն ունեցել է՝ անկախ ամեն ինչից: Հիմա մենք ունենք պետականություն և ապավինում ենք եկեղեցուն, որպեսզի այդ պետականությունն ավելի ամուր լինի, որովհետև այդ պետականության մեջ հոգի է պետք: Մեր խնդրանքն է ձեզ՝ մեզ միշտ ճիշտ ճանապարհով տարեք: Վստահ եղեք, որ այսօրվա իշխանության ընտրած ճանապարհն, իրոք, տանում է խաղաղության:

Մեր խնդիրը շատ հստակ է, մենք հարևանների հետ, անկախ մեր պատմական տարբեր ժամանակաշրջանում ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել: Մենք չենք կարող Հայաստանը վերցնել տանել ուրիշ տեղ, և իրենց էլ չենք կարող պարտադրել տեղափոխվել: Պատմականորեն ձևավորված միջավայր է, որի հետ կապված մենք հազարավոր տարիներ խնդիրներ ենք ունեցել, պատերազմներ ենք ունեցել, բայց, ի վերջո, կանք և կշարունակենք լինել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվելՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջելԴենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ․ Համահայկական միություն Իմպիչմենթի գործընթաց խորհրդարանում չկա, հանգիստ եղեք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Տավուշեցի ՔՊ-ականը չգիտի, թե արդյոք Կիրանցը բաժանվում է երկու մասի սահմանազատման հետևանքով (տեսանյութ) Հլը փորձեն լրագրողներին ճանապարհ չտան, Հ1-ին տարան ոստիկանության մեքենայով, ամիսներով Կիրանցի տեղը չեն իմացել. Գառնիկ Դանիելյան ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Ամենադիտված