«Չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչեմ». քաղաքացին՝ Աջափնյակի ղեկավարի մասին (տեսանյութ)
ՀրապարակումներԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Lurer.com-ը սկսել է հարցումների շարք իրականացնել Երևանի վարչական շրջաններում՝ պարզելու, թե տեղի բնակիչներն ինչքանով են ծանոթ վարչական շրջանի ղեկավարին:
Այս անգամ հարցումներ իրականացրեցինք Աջափնյակում. հարցված քաղաքացիների մեծ մասը պարզապես չէր ճանաչում իր ղեկավարին: Բնակիչներից միայն մեկը ճանաչեց և դրական արտահայտվեց Արտավազդ Սարգսյանի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի մասին, սակայն անձնապես չէր ճանաչում և երբեք հանդիպում չէր ունեցել վերջինիս հետ: Շատերն էլ այժմյան ղեկավարին պարզապես շփոթում էին նախկին թաղապետի հետ:
Առաջարկում ենք ստորև դիտել տեսանյութը: