Վրաստանում մեղադրվող բոլոր պաշտոնյաներին գրավի դիմաց ազատ են արձակել
ՎրաստանԹբիլիսիի քաղաքային դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ենթադրյալ խոշոր չափի կաշառք վերցնելու գործում մեղադրվող բոլոր ձերբակալվածներին, որոնց թվում են Ռուսթավի-2 հեռուստաընկերության գլխավոր տնօրենն ու վրաց 2 նախկին նախարարները:
Դատախազությւոնը ձերբակալված 6 պաշտոնյաներից 5-ի համար նանական կալանք էր պահանջում:
Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, դատարանի վճռով Ռուսթավի-2 հեռուստաընկերության գլխավոր տնօրեը' նախկինում արդարադատության, ապա կրթության նախարար Նիկա Գվարամիան, ֆինանսների և էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խեթագուրին, Տելասի ընկերության գլխավոր տնօրեն Դևի Կանդելակին և նրանց հետ ձերբակալված Կախաբեր Դամենիան 18 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակվել:
Համաձայն հետաքննության' գործը, որով ձերբակալվել են պաշտոնյաները, վերաբերում է հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելուն և այդ հանցանքի հետքերը քողարկելուն: