Հերթական հանդիպումը Եթովպիայում

2012-01-25 16:16:07

Հունվարի 16-ից 23-ը, Ադիս Աբեբայում (Եթովպիա) տեղի ունեցավ Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի հերթական հանդիպումը «Հաղորդություն և հաղորդակցություն» թեմայով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եկեղեցիների միջև հաղորդությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև հովվական հարցեր:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Դիտվել է 255 անգամ:

Լրահոս
21 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը