Վահագն Չախալյանը մինչև 18.00-ն կազատվի
ՋավախքԱյսօր մինչև ժամը 18.00-ը Վրաստանում հայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն ազատ կարձակվի: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Վերջինս նշեց նաև, որ Վահագն Չախալյանն ազատվելու է համաներումով:
Հիշեցնենք, որ Ջավախահայ քաղաքական գործիչ Վահանգն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Ախալցիխեի առաջին ատյանի դատարանում: Չախալյանը դատապարտվել է զանգվածային միջոցառումների կազմակերպման, հասարակական կարգը խախտելու, իշխանության ներկայացուցչի հանդեպ խուլիգանության, զենքի եւ զինամթերքի ձեռք բերման ու պահման համար: 5000 լարի եւ 2000 լարի (համապատասխանաբար) տուգանքների դատապարտվեցին Վահագն Չախալյանի հայրն ու կրտսեր եղբայրը: