Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել. վիճակը կայուն ծանր է (լրացված)
ՔաղաքականLurer.com-ին հաջողվեց որոշ տեղեկություններ ճշտել րոպեներ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ կրակել էին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:
Lurer.com–ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածքով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայրիկյանի առողջական վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։
Րոպեներ առաջ ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ վնասվածքը անրակի շրջանում է։ Նրա առողջական վիճակը կայուն ծանր է։