Վստահաբար, նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին անուրանալի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգևոր ինքնությունը կերտող հիմնասյուներից մեկն է եղել։ Հեղափոխությունից հետո իշխանությունները և նրանց սատելիտները սկսեցին պայքարել նաև այս հենասյան դեմ, Եկեղեցու դեմ արշավը թափ առավ Վեհափառի հրաժարականը պահանջող շարժումից, սակայն, մի պահ մարեց: Այսօր այն շարունակվում է նոր թափով, քանի որ ակնհայտ է, որ հայպահպանման գործում Եկեղեցին ստանձնել է առանցքային դերակ...
Այսօր լրանում է Թավշյա հեղափոխության հաղթանակի 6-րդ տարելիցը, 2018-ին այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընտրվեց նախագահ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փաշինյանի կառավարման 6 տարիների գլխավոր ձախողումները և վատությունները, որոնք արվել են հայ ժողովրդին և Հայաստանին։ 1) 44-օրյա պատերազմ, խայտառակ կապիտուլյացիա, Արցախի փաստացի հանձնում 2) Հայաստանի սուվերեն տարածքների հանձնում՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ և միակողմանի զիջումների տեսքով 3) ՀՀ անվտանգության ոլորտի դիվ...
Ոչ միայն քաղաքամայր Երևանում, այլև Սյունիքի մարզկենտրոն Կապանում կլինի Ջահերով երթ։Ավանդույթի համաձայն՝ երթի առաջին շարքերում լինում են հոգևորականներ։ Նախաձեռնությունը Դաշնակցությանն է։ Սակայն մարզի ակտիվն է մասնակցում․ մարդիկ են միանում Քաջարան քաղաքից։ Ի դեպ, տավուշյան իրադարձությունները ցասում են առաջացրել նաև սյունեցիների շրջանում։ Մեր աղբյուրնեի փոխանցմամբ՝ նրանք աջակցություն են հայտնում Տավուշի հայրենակիցներին, նշում են, որ պատրաստ են պայքարել։ Մեր աղբյուրները հայտնում են՝ որքան էլ իշխանությունը փորձի իր բ...
Հայտնի բժիշկ, բգթ Արայիկ Ղարիբյանը, ով նախկինում զինվորական բժիշկ էր, այսօր` Երեւանի հայտնի ԲԿ-ներից մեկի փոխտնօրենը, հրապարակավ իր ամոթանքն է տվել զինակից երկրապահներին ու ԵԿՄ -ին` վայր դնելով իր ԵԿՄ անդամատոմսը․ «Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,-սոցցանցի իր էջում գրել է բժիշկը: