«Հրապարակ». Կարո՞ղ է նաև մտնեք կոալիցիա. Գալուստ Սահակյանը՝ Արմեն Ռուստամյանին
Հայկական ՄամուլԵրեկ Աժ-ում ՀՀԿ ֆրակցիայի դռների հետևում բուռն դեբատներ էին ընթանում սկզբում Գալուստ Գրիգորիչ - «Ժառանգություն»՝ Ոուբեն
Հակոբյան, ապա՝ Գրիգորիչ - Դաշնակցություն՝ Արմեն Ռուստամյան ֆորմատով: Արմեն Ռուստամյանը գնում էր, ապա վերադառնում, ու
նորից փակվում էին դռների հետևում: «Դաշնակցությունը «գամ-գնամ» սթայլի մեջ է»,- կատակեց ՀՀԿ-ականներից մեկը: Ինչո՞ւ եք այդքան գնում-գալիս,- «Հրապարակը» հարցրեց Արմեն Ռուստամյանին: «Կարող է մի հատ էլ գնամ-գամ»,- արագ-արագ քայլերով մտնելով ՀՀԿ ֆրակցիա՝ ասաց նա: Կարո՞ղ է նաև մտնեք կոալիցիա: «Գնալ-գալով մտնո՞ւմ են կոալիցիա»: Երբեմն՝ այո: «Ոչ, էդպես չի, ավելի ուշադիր եղեք, քննարկումներ են ընթանում, երբ կավարտվի՝ կասենք»:
Թերթի տեղեկություններով՝ Գալուստ Գրիգորիչին նախագահականից հանձնարարված է բանակցել «Ժառանգության» և ՀՅԴ-ի հետ՝ընդդիմադիր պլատֆորմի շուրջ, որից հետո գործընթացի մեջ կներառեն նաև ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին: «Փորձում ենք գտնել մի մոդել, որը կնպաստի երկրի հետագա զարգացումներին, այս պահին «Ժառանգության» հետ որոշակի քայլեր ենք արել, սկզբունքներ ենք մշակել, որի հիման վրա իրենք պետք է ներկայացնեն, թե ինչ են ուզում, ինչ խնդիրներ կան, հենց կոնսենսուսի եկանք, դրան կհետևի արտահերթ նիստը»: Ըստ բանակցող Գալուստ Սահակյանի՝ Աժ արտահերթ նիստը, ըստ ամենայնի, կհրավիրվի առաջիկա երկու օրերին: