ՃՏՊ Նորագավիթ-Այնթափ ավտոճանապարհին
Արտակարգ ՊատահարՄարտի 20-ին՝ ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Այնթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիվա» մակնիշի 31 UO 722 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 3010Տ պետհամարանիշի թիվ 104 երթուղային տաքսիին:
Զոհեր և տուժածներ չկան: