Վարչապետը պետք է փոխվի. հարցում
ՀարցումներLurer.com–ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Կո՞ղմ եք վարչապետի փոփոխությանը»:
Հարցվածների 76%-ը (3450 ձայն) կողմ է Հայաստանում վարչապետի փոփոխությանը, իսկ 12%-ը (530 ձայն) գտնում է` վարչապետի փոփոխության կարիք Հայաստանը չունի: Գործադիրի ղեկավարի փոփոխության հարցը միևնույնն է հարցվածներից 10%-ի համար (450 ձայն), իսկ նշված հարցին պատասխանել դժվարացել է հարցմանը մասնակցած ընթերցողների 2%-ը (80 ձայն):
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 4510 ընթերցող: