Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները Լույս չի լինելու Աստղագուշակ՝ ապրիլի 8–ի համար Հայաստանում ԵՄ դեսպանի անունից ֆիշինգային հարձակում է եղել Signal հավելվածում Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը Օդի ջերմաստիճանը կնվազի Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում Երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է. Զատուլինը՝ Մարգարիտա Սիմոնյանին Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Արա չի՛, հարգելի ոստիկան է», «խի՞ ես ագրեսիվ». վիճաբանություն՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև (տեսանյութ) 40+10 հազար դրամ ծրագիրը խոչընդոտում է ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրի իրագործմանը․ փոխվարչապետ Փոխվարչապետի հետ քննարկումն էմոցիոնալ ֆոնի վրա էր, երևի դրա պատճառով վերջնարդյունք չեղավ․ քաղաքացի (տեսանյութ) 

Ո՞րն է «Անծանոթը» սերիալից Անիի թաքուն երազանքը (լուսանկարներ)

Հասարակություն

«Անծանոթը» հեռուստասերիալը միջազգային ձևաչափ է` հիմնված «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի մոտիվների վրա: Այդ ֆորմատով հեռուստասերիալներ են նկարահանվել մի շարք երկրներում: Այն մեծ հեղինակություն և վարկանիշ ունի ամբողջ աշխարհում:

Արդեն երկար ժամանակ է, ինչ հեռուստասերիալը հայկական եթերում է:

Լուրեր.com-ի զրուցակիցն է «Անծանոթը» հեռուստասերիալում Անիի՝ քավորի աղջկա կերպարը մարմնավորող Տաթևիկ Գրիգորյանը:

- Ինչպե՞ս որոշեցիք դերասանուհի դառնալ:

- Անկեղծ ասած, իմ ծրագրերի մեջ դերասանուհի դառնալը չի մտել: Նման հարց մեր ընտանիքում նույնիսկ չի քննարկվել, բայց ես փոքր տարիքից հաճախել եմ երգի, պարի, նույնիսկ մասնակցել եմ «Պոդիում արտ» ստուդիայի դասընթացներին, քանի որ իմ ընտանիքում ընդունված է բազմակողմանի զարգացած լինելը: Երբ արդեն շրջանավարտ էի, հանկարծ հասկացա, որ իմ բոլոր երազանքները կապված են բեմի հետ: Կայացրի դերասանուհի դառնալու որոշումս: Ծնողներս զարմացան, բայց հարգեցին իմ որոշումը: Այդ օրվանից ամեն ինչ սկսվեց:

- Արդյոք կարևորո՞ւմ եք դերասանական կրթությունը լավ դերասան լինելու համար:

-Ոչ միայն կարևորում եմ, այլև պարտադիր եմ համարում, ինչպես յուրաքանչյուր մասնագիտության համար: Չնայած չեմ բացառում, որ բնատուր տաղանդով օժտված մարդն առանց կրթության էլ կարող է հրաշալի դերասան լինել:

- Գիտեմ, որ սերիալում գլխավոր կերպարով նկարահանվելու Ձեր առաջին փորձն է: Ինչպե՞ս ստացաք նկարահանվելու հրավեր:

-Երբ դեռ չէր սկսվել «Անծանոթը» սերիալը, ֆիլմի ադմինիստրատորը եկավ «Պետական կամերային երաժշտական» թատրոն, որտեղ ես աշխատում եմ դեռ ուսանողական տարիներից, ասաց, որ նոր սերիալ է սկսվելու և վերցրեց դերասանների տվյալները: Որոշ ժամանակ անց կանչեցին քասթինգի` Մուրադի աղջկա կերպարը մարմնավորելու համար: Եվ ես սկսեցի նկարահանվել այդ սերիալում:

- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում:

-Դժվարութունների, կարծում եմ, բոլորս էլ ամեն քայլափոխի հանդիպում ենք, բայց կարևորն այն է, որ կարողանանք դրանք արժանավայել հաղթահարել: Իմ կարծիքով` փորձություններն ուժեղացնում են մարդուն, կարևորը տեսակդ չկորցնես:

- Ֆիլմում կերտած Ձեր կերպարի հետ ի՞նչ ընդհանրություններ ունեք:

-Սկզբնական շրջանում Անիի կերպարը շատ ընդհանուր գծեր ուներ ինձ հետ` համառություն, արդարամտություն, իսկ ամենակարևորն ինձ համար` ազատության գինը գնահատող: Այս պահին Անիի կերպարն ինձ համար էլ է հանելուկային, որը շատ բնորոշ է սերիալին:

- Ինչպե՞ս եք համատեղում թատրոնն ու սերիալում Ձեր զբաղվածությունը:

-Փորձում եմ հնարավորինս հասցնել: Ավելի շատ զբաղված եմ թատրոնում, որտեղ դերերս խիստ տարբեր են:

- Այնուամենայնիվ, թատրո՞ն, թե՞ հեռուստատեսություն:

-Ես թատրոնի և կինոյի դերասանուհի եմ, կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է:

- Գաղտնիք չէ, որ սերիալի միջոցով դերասաններն արագ ճանաչված են դառնում: Դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է:

-Մարդկանց հետաքրքրասիրությունն ու համակրանքն իմ նկատմամբ ավելի է մեծացել, բայց դա ինձ պարտադրում է, որ ավելի զգոն լինեմ, իսկ դա ինձ կաշկանդում է:

- Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:

-Ազատ ժամանակ սիրում եմ կիթառ նվագել և երգել: Ի դեպ, ես հաճախում եմ պարի, վոկալի և կիթառի պարապմունքների: Ինձ համար լիցքաթափվելու ամենաօպտիմալ ձևը պարելն է:

- Հնարավո՞ր է` մի օր Ձեզ տեսնենք բեմում երգելիս:

-Դա իմ թաքուն երազանքն է…(ժպտում է):

- Ի՞նչ է կատարվում դերասանուհի Տաթևիկ Գրիգորյանի անձնական կյանքում:

-Չեմ սիրում անձնական կյանքս դարձնել քննարկման առարկա:

-Եվ վերջում 9 բլից հարց.

1.Կերպար, որը շատ եք ցանկանում մարմնավորել... Կլեոպատրա

2. Դերասան, ումով հիացած եք... Պենելոպա Կրուզ, Չարլի Չապլին

3. Երաժշտություն, որը հաճախ եք լսում... Նորա Ջոնս, Մելոդի Գարդոտ

4. Ներկայացում, որը հիացրել է Ձեզ... Վիլիամ Շեքսպիր «Համլետ» Մ.Գ.Ա.Թ

5. Ամենասիրելի ֆիլմը.... Կիմ Կի Դուկ «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ, և նորից գարուն»

6. Տանել չեք կարողանում ... Անդաստիարակությունը

7. Սիրում եք... Կյանքը

8. Շնորհակալ եք... Ընտանիքիս

9. Որպես վերջաբան.... Ես ուզում եմ, որ դերասանի մասնագիտությանն ավելի լուրջ վերաբերվեն:

Լիա Թահմազյան

{gallery}0000{/gallery}

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անգլիայում հազարավոր հիվանդանոցների աշխատակիցներ կկրճատվենՀակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները Լույս չի լինելուԱստղագուշակ՝ ապրիլի 8–ի համարՎրաստանի վարչապետ Կոբախիձեն նշել է Ուկրաինայում հակամարտության շարունակման «մեղավորին»Հայաստանում ԵՄ դեսպանի անունից ֆիշինգային հարձակում է եղել Signal հավելվածում Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը Եվրոպայում ընդունել են իրենց խոցելիությունը Ռուսաստանի նկատմամբՕդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանը հայտարարել է՝ չի համակերպվի Թրամփի մաքսատուրքերի «շանտաժի» հետՆոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեումԺողովրդին են վնաս տալիս․ քաղաքի բեռը դրանով չի թեթևանում․ քաղաքացի (տեսանյութ)Երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է. Զատուլինը՝ Մարգարիտա Սիմոնյանին «Այսօր ես չեմ հյուրախաղեր տալիս, այսօր ունկնդրում եմ». Վիլեն Գաբրիելյան Զելենսկիին մեղադրել են կեղծավորության մեջՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Արա չի՛, հարգելի ոստիկան է», «խի՞ ես ագրեսիվ». վիճաբանություն՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև (տեսանյութ) 40+10 հազար դրամ ծրագիրը խոչընդոտում է ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրի իրագործմանը․ փոխվարչապետ Փոխվարչապետի հետ քննարկումն էմոցիոնալ ֆոնի վրա էր, երևի դրա պատճառով վերջնարդյունք չեղավ․ քաղաքացի (տեսանյութ) Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանըՄասկը Թրամփին համոզել է վերանայել նոր մաքսատուրքերի մասին որոշումըԱռաջիկա տասնամյակներում աշխարհում միջուկային զինաթափում չի լինի. ՄեդվեդևԻր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ վթարի հետևանքով շտապօգնության բժշկի մահվան մասին Արևմուտքը փորձում է անկախության քողի տակ Ուկրաինան պոկել իր արմատներից․ ԶախարովաՓոխվարչապետի հետ հանդիպումն անիմաստ էր, թողեցի դուրս եկա․ պռոշյանցի (տեսանյութ) Ֆիլիպիններում ժայթքել է ամենամեծ հրաբուխներից մեկըՎթարի հետևանքով մահացած շտապօգնության բժիշկն ամրագոտիով ամրակապված չի եղել. Հայկ Կոստանյան Պանաման նշանակումից երկու ամիս անց հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանինԷս հերոսների սովխոզ ա, էնքան ինվալիդ ունենք, գնալ–գալը ո՞նց է լինելու․ մեղկ են մարդիկ. պռոշյանցի (տեսանյութ) Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) Երևանում թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը Վենեսուելայում արտակարգ տնտեսական դրություն է մտցվելՔննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր Հյուսիսային Կորեան բացել է առաջին համակարգչային ակումբն` առանց համակարգիչներիԵթե մեր պահանջը չկատարեն՝ էլ ճանապարհը չենք բացի․ մեր ու մանուկ պետք է վերցնենք, գանք այստեղ․ պռոշյանցիների բողոքի ակցիան (տեսանյութ)2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք 3 հարց եմ ուղղել փոխնախարարին, 3–ի պատասխանն էլ չեմ ստացել․ ինչքա՞ն կարելի է այսպես․ պռոշյանցի (տեսանյութ) Քաղաքագետը հայտնել է՝ ինչն էր խանգարել ռուս-ամերիկյան հարաբերությունների վերսկսմանըԵրևանի քաղաքապետարանի պաշտոնյա Արսեն Կարոյանը կալանավորվել է․ «Փաստինֆո» Սա անասունների հավաքատեղի չէ, գյուղ է․ եթե մեր խնդիրը չլուծեն՝ անգամ նստացույց կանենք․ պռոշյանցի (տեսանյութ) Կոռուպցիա՞, թե՞ կոնսորցիում․ ովքեր են Կասկադ համալիրի կառուցապատողները և ինչու է զոհաբերվում կանաչ տարածքը․ «Հետք» Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Անահիտ ԱվանեսյանԻրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով». Էլինար Վարդանյան Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. վաղը կառավարությունում հանդիպում կունենանԲյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ինչ են նրանք նվիրել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել էԼեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են ԶելենսկուցՈւՂԻՂ. Լարված իրավիճակ. Աշտարակի խճուղում երթևեկությունը պարալիզացված է
Ամենադիտված