ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Հայոց ցեղասպանությանը նվիրված բրիֆինգ՝ Ջավախքում

Վրաստան

Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի նախաձեռնությամբ այսօր բրիֆինգ է անցկացվել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Սամվել Պետրոսյանի ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ընկերներ,

Հայերի ցեղասպանությունը պատմության մեջ Հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից է: Սուլթան Աբդուլ Համիդ II ժամանակ 19-րդ դարի 90-ական թվականների սկզբին սկսվեց հայերի մասսայական ոչնչացումը Օսմանյան կայսրության կողմից և այն իր գագաթնակետին հասավ 1908 թ., երբ իշխանության գլուխ եկավ երիտթուրքերի “Միություն և առաջադիմություն” կուսակցությունը:

“Միություն և առաջադիմություն” կուսակցությունը, ղեկավարվելով Օսմանյան կայսրության բռնության գաղափարով, պատրաստեց և իրականացրեց հայ ժողովրդի ոչնչացման ծրագիրը:

Ողբերգական իրադարձությունները, որոնք կատարվել են 1894-1896, 1909 և 1915-1918 թթ., հանգեցրել են ընդհանուր ոչնչացման և հայ բնակչության բռնագաղթին Արևմտյան Հայաստանից՝ հայ ժողովրդի պատմական հայրենիքի տարածքից: Ըստ հայոց պատրիարքարանի կողմից անցկացրած մարդահամարի, եթե 1874 թ. Օսմանյան կայսրության սահմանում ապրել են 3 մլն հայ, ապա առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1914 թվականին, հայերի թիվը չի գերազանցել 2 մլն, իսկ պատերազմից հետո, թուրքական պաշտոնական վիճակագրության համաձայն, մնացել են միայն 33 հազար հայեր:

Թուրքիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, լրագրողները, ինչպես նաև մյուս բնագավառների ներկայացուցիչները, ովքեր ականատես են եղել հայերի ոչնչացման, համաշխարհային հանրությանը տեղեկացրել են այդ ժամանակահատվածում Թուրքիայում կատարվող արյունալի ջարդերի մասին:

1915 թվականի հուլիսի 7-ին Ստամբուլում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհեյմը իր նամակում նշել է՝ “Փաստը վկայաում է, որ Օսմանյան կայսրության կառավարությունը նպատակ է հետապնդել հայ ազգի իսպառ ոչնչացման”:

Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենտաուն իր հուշերում գրում է՝ “Ես համոզված եմ, որ ամբողջ մարդկության պատմության մեջ չի եղել նման սարսափելի դրվագներ, ինչպիսին 1915 թվականի հայ ընտանիքների տեղահանությունն էր, որը մահվան դատավճիռ էր ողջ ազգի համար”:

1915 թվականին օգոստոսի 31-ին երիտթուրքերի առաջնորդ Թալեաթ-Բեյը գերմանացի դիվանագետներին հայտարարել է, որ Օսմանյան կայսրության տարածքում “Հայկական հարցն այլևս գոյություն չունի”:

Մենք կարծում ենք, որ նման ողբերգությունը չպետք է կրկնվի ոչ միայն հայ ժողովրդի հետ, այլ նաև ուրիշ ժողովրդի՝ անկախ նրանց էթնիկական ծագումից:

Եթե իր ժամանակին մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, դա Հիտլերին հնարավորություն չէր տա 1939 թվականին ասելու հետևյալ բառերը. “Ի վերջո, ո՞վ է խոսում այսօր հայերի ոչնչացման մասին”, և, հնարավոր է, կանխեվեր այնպիսի հանցագործությունը, ինչպիսին Հոլոքոստը:

Այսօր, 100-ամյա ցեղասպանության նախօրեին, մենք կարծում ենք, որ ամբողջ աշխարհը պետք է դատապարտի այդ սարսափելի ոճրագործությունը, որ կատարվել է մարդկության դեմ:

Հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտել են նաև XX և XXI դարերի հայտնի քաղաքական գործիչներ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Լլոյդ Ջորջը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը, ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտը, ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ-ի գործող նախագահ Բարակ Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը:

Նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկը 2006 թվականին 1915 թվականի ցեղասպանությունը անվանել է “ծանր հանցագործություն ընդդեմ մարդկության և հայ ժողովրդի՝ իրականացված Օսմանյան կայսրության կողմից”:

1915 թվականից սկսած գերտերությունները ընդունել են բանաձևեր՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ջարդը: 1915 թվականին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով հայերի ոչնչացումը: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920 թթ.) ընդունել է նմանատիպ μանաձևեր:

Հայ ժողովրդի ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ կատարված հանցանք ճանաչել և դատապարտել են Եվրոպայի խորհուրդը, Եվրոխորհրդարանը, պատերազմական հանցանքների ՄԱԿ-ի հանձնաժողովը, եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է շատ առաջատար երկրներում, այդ թվում, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Բելգիա, Ռուսաստան, Կանադա, Լեհաստան, Շվեդիա, Շվեյցարիա և այլն: Համոզված ենք, որ կգա այն օրը, երբ Թուրքիան կփորձի մտնել Եվրոպական ընտանիք և կցանկանա դառնալ դեմոկրատական երկիր, կնդունի այդ ոճրագործությունը, որը կատարվել է հայ ժողովրդի նկատմամբ:

Մենք կոչ ենք պատրաստել բոլոր դիվանագիտական կորպուսներին, այդ թվում, Թուրքիայի դեսպանատանը, միջազգային կազմակերպություններին, Վրաստանի խորհրդարանին՝ ճանաչելու և դատապարտելու մարդկության դեմ կատարված այս սարսափելի ոճրագործությունը:

Շնորհակալություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված