Վրաստանի հայազգի պատգամավորը պահանջում է վրաց մտավորականից ներողություն խնդրել հայ ժողովրդից

2013-04-24 21:40:28

Վերջերս Ախալքալաքում կայացած, Հայոց ցեղասպանությանը նվիրված բրիֆինգի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը խոսել է Ջանսուղ Չակվիանիի հետ կապված միջադեպի մասին։

Անդրադառնալով Չակվիանիի նամակին՝ հայազգի պատգամավորն ասել է. «Ես հարգանքով եմ վերաբերվում վրաց մտավորականությանը, բայց այն, ինչ արեց Չակվիանին, կարող էր անել միայն վրաց ժողովրդի թշնամին: Նա փորձեց սեպ խրել հայ և վրաց ժողովուրդների միջև, բայց չստացվեց: Նա հային ներկայացրել է որպես չար «սուբյեկտ»: Մենք՝ հայերս, արել և անում ենք ամեն ինչ՝ ի օգուտ Վրաստանի: Ես դիմում եմ պարոն Ջանսուղին, որ հեռուստատեսությամբ հանդես գա հերքմամբ և ներողություն խնդրի հայ ժողովրդից, քանի որ սա բարություն չի բերի»:

«Նա այսօր վրացիներին տրամադրում է հայերի դեմ, իսկ հայերին՝ վրացիների»,- նշել է Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը:

Դիտվել է 2105 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը