Այս պահին Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների։ Ասուլիսը լուսաբանում են այնպիսի հեղինակավոր լրատվականներ, ինչպիսիք են BBC-ին, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, Sputnik-ը և այլ համաշխարհային կարևորություն ունեցող գործակալություններ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է Իսրայել-Լիբանան սահմանին ավելի մեծ հակամարտnւթյան վտանգի մասին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է Agence France-Press գործակալությունը։ «Այն պայմաններում, երբ փոխհրաձգությունը շարունակվում է, գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին շտապ դադարեցնել կրակը: Այս փոխհրաձգությունը կարող է առաջացնել ավելի լայն հակամարտություն՝ տարածաշրջանի համար կործանարար հետևանքներով», - ասվում է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ...
Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի ուշագրավ փաստ երեկվա պայթյունից Պայթյունը տեղի է ունեցել «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազալցակայանում։ Նշյալ ՍՊԸ-ն ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2022 թ. տուգանվել է 2 անգամ։ 2024 թվականի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմին»-ը նույն ՍՊԸ-ում իրականացրել է ստուգում, որի արդյունքում արձանագրել է չափագիտական կանոնների և նորմերի խոխտում։ 2024 թվականին «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային ա...
Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության այլ ասպարեզի վերածումից՝ այլ բան պետք չէ սպասել։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Փարիզին ծանուցե՞լ է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ։ Ինչպես նշել է Զախարովան, ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել լրտեսության կասկածների մասին։ Նրա խոսքով, Մոսկվան հրապարակավ և բացահայտ խոսել է Հայաստան...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ճան Մինի այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ և այդ առումով անդրադարձել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շահագրգռվածությունը՝ ...