ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե վերընտրվի պետական բարձրագույն պաշտոնում, պատրաստ է գաղտնազերծել 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության, ինչպես նաև 1963 թվականի Ջեֆրի Էփշտեյնի գործը, գրում է ՏԱՍՍ-ը։ Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը պատրաստ է հանել նշված դեպքերի վերաբերյալ փաստաթղթերը։ Սպիտակ տան նախկին ղեկավարը երեք դեպքի համար էլ դրական է պատասխանել։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ երբ նա գլխավորում էր ամ...
Սևանա լճում ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը ողբերգական լուրից մի քանի ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից` որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար, իր ծննդյան 25 ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին»։ Նշենք, որ Անահիտ Մնացականյանը հունիսի 15-ին կդառնար 25 տարեկան։ Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի...
Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն։ Այս մասին հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը: Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է տարածել՝ նշելով, որ Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվությ...
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հույս է հայտնել, որ Երևանը կհստակեցնի այս կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Հույս ունենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Սա ձեռնտու կլինի մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Նա նաև հաստատել է, որ վերջին մեկ...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով վճիռը։ Դատարանը վճռեց Լևոն Երանոսյանի մեղադրանքները վերաորակել և նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և այդ մասով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։ Դատարանը ...