ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, որում ասած է. «Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը: Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ ՍԻՐԵՆՔ մեր Հայրենիքը, ՀԱՎԱՏԱՆՔ մեր ուժերին, Հ...
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մտադիր է քննարկել տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր։ Ռուսաստանի Դաշնության նախագահն անդրադարձել է նաև տնտեսական օրակարգին՝ նշելով, որ 2015 թվականից ի վեր ԵԱՏՄ մնացած երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ։ Երկկողմ հարաբերությունները նույնպես շատ հաջող են զարգանում։ Այսպիսով, անցած տարվա ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը հասել է ավելի քան 7 մլրդ դոլարի։ Հայաստանի և Ռուս...
«Ալյանս» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանը։ ««Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը և կուսակցության խորհուրդը կայացրել է միանձնյա որոշում. Միանալ և օժանդակել համաժողովրդական շարժմանը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։ Մայիսի 9–ին ալյանսականները կլինեն ժողովրդի հետ՝ հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ժողովրդի»,– ասված է կուսակցության հայտարարության մեջ։ &nbs...
«Հայկական Երազանք» Կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման գործունեությունը: «Ամիսներ շարունակ մեր ակցիաներով, ցույցերով, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն, նաև խնդրել ղեկավարել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար մղվող գործընթացը: Այսօր Բագրատ Սրբազանի ղեկավարմամբ սկսված շարժումը քայլ առ քայլ մոտենում է համահայկական մոբիլիզացիային՝ հանուն ազգային նպ...
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը հզոր ազգային-հայրենասիրական շարժում է՝ հանուն Հայաստանի բարգավաճման և հայ ժողովրդի պատվի ու արժանապատվության։ Սա Համաժողովրդական Շարժում է, որը կոչված է՝ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սա մի շարժում է, որն ապացուցում է, որ հայ ժողովուրդը երբեք չի նահանջի թուրք-ադրբեջանական տանդեմի կամ այլոց աշխարհաքաղաքական շահերը հավատարմո...