Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է օգնել Հայաստանին՝ օրեր առաջ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մաո Նինգը։ «Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են զոհերի, բազմաթիվ վնասների։ Դրանց հետևանքով շատ մարդիկ կորցրել են իրենց սեփականությունները։ Չինաստանն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին։ Հավատում ենք, որ հայերը կհաղթահարեն այս աղետի հետևանքները և կվերակառուցեն իրենց տներ...
Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը, որն այս տարի համընկել է Հանրապետության տոնին։ Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայոց Եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը: Այն նշանավորվում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, Հովհաննես Կարապետի հիշատակությամբ, ինչպես նաև Լուսավորչի՝ Վիրապից ելնելու և Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոներով: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Այն մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավոր...
Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումն...
Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը շնորհավորել է Հայաստանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավոր Հանրապետության տոնը: Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 106-ամյակը»,- գրել է Բելգիայի դեսպանը։
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Սրբազան հայրերի մուտքը Սարդարապատի հուշահամալիր հաջողվեց, չնայած, որ Նիկոլ Փաշինյանի գալուց առաջ ոստիկանները փորձում էին խոչընդոտել վերջիններիս այցը։ Քրիստոնեությունը առաջինը ընդունած երկրում նման պահվածք կարող էին դրսևորել միայն սատանիստները․ խոչընդոտող ինչ քայլեր էլ արվեն, միևնույն է, ոչինչ չի կարող խաթարել մեր հավատքը։ Ես և հոգևոր արժեքային համակարգ ու...
Ռուսաստանը շահագրգռված է որ Հայաստանում կայունություն լինի։ Այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նա բավականին ամուր դիրքեր ունի։ Մենք շահագրգռված ենք, որ կայունություն լինի Հայաստանում: Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ։ Գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն։ Մեզ իրարից բաժանելու ցանկացած...