Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը։ Այս հայտարարությունը տարածել է «Սրբազան պայքար» Telegram–յան ալիքը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց` ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա. «Տարիներ հետ գնանք ու տեսնենք, թե մեր երկիրը ովքեր են ղեկավարել ու տեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կա...
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեր աղբյուրները վստահեցնում են, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետական մարմաջով չի տառապում եւ չի ուզում` թեկուզ ժամանակավոր, վարչապետ դառնալ։ Մինչ նրա թեկնածության շուրջ քաղաքական դաշտի ձեռք բերած կոնսենսուսը, քննարկվել են մի շարք անուններ, ընդ որում` թե՛ քաղաքական դաշտից, թե՛ հոգեւոր։ Մասնավորապես, Արման Թաթոյանի, Գրիգորի Խաչատուրովի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի եւ այլոց անունները, սակայն քննարկումների ընթացքո...
Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Պաշտպաններ՝ Արամ Վարդևանյան Ալեքսանդր Կոչուբաև Էրիկ Ալեքսանյան
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։ Օրվա խորհրդի` կենսաբազմազանության վերականգնման խորհրդի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան...
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը` Անվտանգության խորհրդի բաց նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը հրաժարվում է ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի տարածքում (խմբ․ օկուպացված Արցախ) տեղադրված ականների մասին՝ չնայած հակամարտության ավարտին։ Նա նշել է, թե դրանով Հայաստանը, իբր, «միտումնավոր ձգձգում է տարածքների վերականգնման և հարյուր հազարավոր տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու գործընթացները»։