Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, ինչ խնդիր կա, որ վայրկյանին Վեհափառը ցանկանա կամ մենք խնդրենք, որեւէ խնդիր չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը պատարագից հետո` անդադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ ինքը նախօրեին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Գարեգին Բ-ի հետ: Նա այլ հարցերի չպատասխանեց, միայն ասաց, որ այսօր 18:30-ին շատ կարեւոր հանրահավաք է տեղի ունենալու եւ շատ կարեւոր ուղերձներ են լինելու հանարահավաքի ժամանակ:
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սիրելի ռադիկալ տրամադրված հայրենակիցներ, մայիսի 15-ին, ժամը 17:00-ին, բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Յուրաքանչյուրիդ ներկայությունը պարտադիր է՝ անկախ քաղաքական հայացքներից: Այդ օրը մենք ունենք մեկ նպատակ՝ իշխանափոխություն գործողություններով: Եթե հրապարակում լինի ավելի քան 50 հազար մարդ, Նիկոլի կառավարմանը կմնան հաշված ժամեր»։
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում։ Եվրոպայի հրապարակ ուղևորվող ցուցարարները պահանջում են չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը, որը կքննարկվի մայիսի 13-ին։
Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը և Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարություն են տարածել․ «Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին ժամը 15:00-ին, Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40)։ Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։ Հիշեցնենք, որ նրանք անազատության մեջ են մարտի 22...
Ինձ որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թթ․ փաստաթղթերը գաղտնի, և ինչ փաստաթղթի հիման վրա են գաղտնի դիտարկվում. Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և իրավական բազայի հիման վրա է իրականացվում դելիմիտացիայի գործընթացը, արդյո՞ք դրա հիմքում ընկած է սովետական շրջանի վերջին դելիմիտացիա/դեմարկացիայի փաստաթուղթը (198...
Մայիսի 11-ին՝ ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։