Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն։ Այս մասին հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը: Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է տարածել՝ նշելով, որ Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվությ...
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հույս է հայտնել, որ Երևանը կհստակեցնի այս կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Հույս ունենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Սա ձեռնտու կլինի մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Նա նաև հաստատել է, որ վերջին մեկ...
Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։ Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Գալստյանի գլխավորությամբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մա...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով վճիռը։ Դատարանը վճռեց Լևոն Երանոսյանի մեղադրանքները վերաորակել և նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և այդ մասով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։ Դատարանը ...
«Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ։ Իսկ դուք, պարոն Ղազարյան, մի վիրավորեք մեր բանականությունը։ Մենք վայրենիներ չենք, որոնց դեմ ձեզ բերել են»,- այս մասին այսօր ասաց Բագրատ Սրբազանը, որի առաջնորդությամբ Սրբազան պայքարի աջակիցները գտնվում են Քննչական կոմիտեի շենքի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի ՔԿ ղեկավարը գա և հանդիպի իրենց հետ:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեսբուքյան էջում․ «Փաստում ենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։ Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝ 17:00-ին): «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»»։