ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մոտեցել է Բագրատ Սրբազանին և հայտնել նրան, որ նախարար Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել գերաշնորհ հորը։ «Մի հատ ՆԳՆ նախարարից տեղեկացեք ո՞ւմ հետ է հանդիպման, ո՞վ է ավելի կարևոր, քան այս ժողովուրդը», - հետաքրքրվել է Բագրատ Սրբազանը ՆԳՆ ներկայացուցչից։
Սուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է։ Արձագանքելով Բագրատ Սրբազանի կանչին՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայր։ Այստեղ են նաև մշակույթի և հանրային գործիչներ, ԱԺ պատգամավորներ և այլն։ Երեկ Բագրատ Սրբազանն ասաց՝ անելիք ունեն, սակայն դրա մասին կհայտնի այսօր, երբ շարժման մասնակիցները հավաքվեն եկեղեցու բակում և միասին կգործեն:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է․ «Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է։ Կարելի է շնորհավորել ամեն ինչում «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք այսօր աննախադեպ խայտառակություն են գրանցել։ Երբեւէ դժվար կլիներ պատկերացնել, որ ազգային կարեւորագույն տոնին Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Այն նույն Սարդարապատի, որը հնարավոր դարձավ նաեւ Առաք...
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սարդարապատի հուշահամալիրը մարմնավորում է հայրենասիրության գաղափարը, հայ ժողովրդի ազգային մշակույթի անմահությունը, հայի ստեղծարար ոգու ուժը։ 1918թ․, թշնամին, վերագրավելով Արևմտյան Հայաստանը, հասել էր Սարդարապատ։ Թուրքական կանոնավոր բանակի դեմ սկսվեց դժվարին, բայց հերոսական պայքար, և շուտով հայերը հաստատցեին՝ հերոսական հաղթանակը մերն էր։ Այս հաղթանակը վկայությունն է, որ մեր հոգևոր արժեքների, հավատքի շնո...