Կարապետ Պողոսյանի պաշտպանները հայտարարություն են տարածել․ որում ասվում է․ «Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի կողմից գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 8-ին տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը․ Կարապետ Պողոսյանը 2024 թվականի հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս վարած տրանսպորտայ...
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն երրորդ անգամ անընդմեջ հունիսի 9-ի երեկոյան պաշտոնեական երդում կտա մի խումբ նախարարների հետ միասին: Ինչպես հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով աղբյուրներին, նոր կաբինետի ձևավորումը շարունակվում է, հետևաբար, կառավարության ղեկավարի հետ միասին երդում կտա մոտ 30 նախարարներից բաղկացած խումբը։ Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ կառավարության ամբողջական կազմը նախարարներով ու պետնախարարներով կկազմի 78-ից 81 հոգի։ Այս անգամ կաբինետի շատ քիչ անդամներ կունենան մեկից ավելի պորտֆելներ: Ինչպես նշել է լրատ...
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա: Այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը: Նախագահները աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Հունիսի 9-ին, ժամը՝ 17:30-ին Սասունցի Դավիթ կայարանի, Հրազդան մարզադաշտի և Մատենադարանի հարակից տարածքներից կմեկնարկեն երթեր դեպի Հանրապետության հրապարակ։
«Հայաստանում, ցավոք, չկա մեր երկրի ապագայի տեսլականի շուրջ և ոչ մի լուրջ խոսույթ»,-մտահոգություն է հայտնում իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով, քեզ ոչնչացնել ցանկացող թշնամու դեմ հանդիման չի կարող լինել «լավ ապրելու» հնարավորություն, եթե չի լուծվում անվտանգության խնդիրը։ «Ուստի, առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը, որը հնարավորություն կստեղծի իրականում հենց լավ ապրելու։ Ըստ այդմ, «պատշգամբում կարճ շալվարով սուրճ խմելը» հնարավոր կարող է դառնալ թշ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է Խաշթառակի կամրջին հասցված վնասին։ «Հեղեղումներից վթարվել է նաև Խաշթառակի կամուրջը: Այստեղ առկա է այլընտրանքային ճանապարհ, սակայն կամրջի վերակառուցման աշխատանքները պետք է մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետը։