Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին. գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա։ Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով»,- գրել է նա։
Բագրատ Սրբազանը ուղիղ միացումով ներկայացրել է վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը: Սրբազանն այնուհետև ասել է, որ այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում:
Արամ Ա Կաթողիկը դասախոսությամբ է հանդես եկել Վատիկանում․ «Այսօր՝ Երեքշաբթի, 11 Յունիս 2024֊ին, «Կրօնի դերը աշխարհաքաղաքականութեան մէջ» նիւթին շուրջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախօսութիւն մը տուաւ Վատիկանի Արեւելեան Համալսարանին մէջ: Դասախօսութիւնը կազմակերպուած էր յիշեալ համալսարանի, Կրէկորեան համալսարանի եւ Լիբանանի դեսպանատան միացեալ նախաձեռնութեամբ: Նորին Սրբութիւնը նախ պարզեց հին դարերէն սկսեալ կրօնի առանցքային դերը աշխարհաքաղաքականութեան մէջ: Յիշելէ յետոյ թէ պատմութեան ընթացքին կրօնի դերը հ...
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շուտով կկարգավորվեն և կզարգանան նախկին հունով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը: «Մենք հույս ունենք, որ կշարունակենք զարգացնել մեր երկկողմ, բարեկամական հարաբերությունները», - ասել է Դարիչաշվիլին վրացի լրագրողներին Բեռլինում, որտեղ գտնվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում: Նախարարը նաև հավելել է, որ Թբիլիսին իր պատասխանատվության շրջանակ...
Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակը կազմակերպել էր «Քրեական արդարադատության վերականգնողական արդյունավետ մոտեցումների ուսումնասիրություն. միջազգային մոտեցումներ» խորագրով համաժողով, որին մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ և փորձագետներ: Ինչպես տեղեկացնում է Երևանում ԵԽ գրասենյակը, «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի շրջանակներում Պոմպիդու խմբի և Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի հե...