Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ավիավթարը, ասել է, որ Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր եղանակային վատ պայմաններում 45-ամյա ուղղաթիռ օգտագործելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։ Լրատվամիջոցների ճեպազրույցում նա համարել է «Իրանի իշխանությունների պատասխանատվությունը» վատ եղանակային պայմաններում Ռաիսիին տեղափոխելու համար ամերիկյան արտադրության 45-ամյա ուղղաթիռ օգտագործելը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք ...
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին լայն, բայց փակ հանդիպում էր կազմակերպել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, որը կարելի է իր բնույթով ռեկորդային իրադարձություն համարել, քանի որ սրբազանին հաջողվել էր մի հարկի տակ հավաքել պառակտված հայաստանյան ներքաղաքական ներկապնակի ավելի քան 50 տարբեր կալիբրի կուսակցությունների առաջնորդների եւ ներկայացուցիչների, որոնց հետ մի քանի ժամ քննարկել են շարժման հետագա ընթացքը, իշխանափոխո...
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքումն երդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաննե...
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։ Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համ...
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է՝ վերջին շրջանում խորհրդարանականների ակտիվ փոխայցերը ցույց են տալիս, որ Հայաստան-Վրաս...