ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը չսկսված՝ ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց: Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ինչու կամ ինչ հիմքով դատարանն այդ քայլին գնաց, սակայն մի բան պարզ է` գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց: Այս պահին Նարեկից ու Վազգենից բացի, անազատության մեջ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև Տավուշի դեպքերով անցնող մոտ մեկ տասնյ...
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հարձակում հայրենատեր քաղաքացու վրա» կոդային անվանումը կրող ոստիկանական օպերացիայի իրագործումը, գնալով ավելի ու ավելի է բարդանում: Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են: Թուրքական կապիտուլյանտներն արդեն հասկացել են, որ շատ ոստիկանների համար Հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը կամ սուտ խոստումները: Այնպես, որ դավաճանները ոստիկանության թիկունքում երկար թաքնվել չեն կարողանալու»: