Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընդամենը չոր փաստ եմ ուզում արձանագրել: Այն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Նիկոլ Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին: Եթե սրանից հետո ՔՊ-ականները ձեզ վախեցնեն նախկինների վերադարձով, այս փաստը տվեք, թող խելոք արածեն»:
Համբարձում Քահանա Դանիելյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գրառմանը. «Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի «7 հարց «քաղաքական հոգևորականներին» վերտառությամբ գրառումը: Անկեղծ լինեմ՝ չհասկացա, թե երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական, բայց կամեցա պատասխանել սույն անձին: Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տայինք, երանի, թե ձեր չափ...
2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։ Այս մասին հայտնում...
Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 միլիոն 43 հազար 440 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 1 միլիոն 22 հազար 312 քաղաքացի. ժամանել է 508 հազար 515 մարդ, մեկնել՝ 513 հազար 797, Շիրակ օդանավակայանում՝ 21 հազար 128 մարդ. ժամանել է 10 հազար 453 քաղաքացի, մեկնել՝ 10 հազար 675։
Վաղը ժամը 11:30-ին Երևան-Աշտարակ խճուղու՝ Կարմիր խաչի դիմացի հատվածից ավտոերթով կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում: Ժամը 14:00-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում կլինի: Երեխաներն են հանդես ունենալու: Այնուհետև նույն վայրում, ժամը 18:00-ին մեծ հանրահավաք: Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը: