Ֆրանսիացի միլիարդատեր, Louis Vuitton Moet Hennessy (LVMH) շքեղ կոնգլոմերատի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն շրջանցել է Իլոն Մասկին՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը, երբ նրա ընկերության բաժնետոմսերը եվրոպական առևտրում աճել են մոտ 1,5%-ով: Այս մասին հայտնում է Forbes-ը։ «210,1 միլիարդ դոլար կարողությամբ Առնոն առաջ է անցել Tesla-ի գործադիր տնօրենից, որի կարողությունը կազմում է 208,6 միլիարդ դոլար»,- գրում է հրատարակությունը։ Հինգշաբթի օրը Առնոյի կարողությունն աճել է 7,7 միլիարդ դոլարով, իսկ LVMH-ի բաժնետոմսերն աճել...
Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի ուշագրավ փաստ երեկվա պայթյունից Պայթյունը տեղի է ունեցել «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազալցակայանում։ Նշյալ ՍՊԸ-ն ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2022 թ. տուգանվել է 2 անգամ։ 2024 թվականի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմին»-ը նույն ՍՊԸ-ում իրականացրել է ստուգում, որի արդյունքում արձանագրել է չափագիտական կանոնների և նորմերի խոխտում։ 2024 թվականին «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային ա...
Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության այլ ասպարեզի վերածումից՝ այլ բան պետք չէ սպասել։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Փարիզին ծանուցե՞լ է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ։ Ինչպես նշել է Զախարովան, ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել լրտեսության կասկածների մասին։ Նրա խոսքով, Մոսկվան հրապարակավ և բացահայտ խոսել է Հայաստան...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ճան Մինի այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ և այդ առումով անդրադարձել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շահագրգռվածությունը՝ ...
Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատանքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է: Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի: ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ երիտասարդների հետ հեծանիվ է վարել Երեւանի փողոցներում: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել եւ գրել. «Քանի դեռ քաղաքը քնած էր»: Հիշեցնենք, որ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տարածել, որտեղ ինքը Երեւանի փողոցներում վեծանիվ է վարում եւ գրառում արել: «Չեմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (...