Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հարձակման է ենթարկվել երկրի մայրաքաղաքում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։ «Ուրբաթ երեկոյան Կոպենհագենի Կուլտորվետի հրապարակում վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին մի տղամարդ է հարվածել է։ Նա այնուհետև ձերբակալվել է», - ասել է կանցլերը հեռուստաալիքին՝ հավելելով, որ վարչապետը «ցնցված է տեղի ունեցածից»: Հարձակվողի անունն ու ազգանունը չեն հաղորդվում։ Հարձակման դրդապատճառները հայտնի չեն։
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան, հայտնում է Պետդեպը։ «Պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում գումարված Կանադայի թեմի 40-րդ պատգամավորական տարեկան համագումարին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդոր է ուղղել, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնեն Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին, հիշեցնեն բռնազավթված Արցախի, բռնի տեղահանված հայության, ապօրինաբար պահվող գերիների և Արցախում հայկական մշակույթի ոչնչացման մասին: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:Համագումարի մասնակիցներին ողջույններ և բարեմաղթանքներ են հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Հրապարակ» թերթը գրել է․ Իշխանությունների հակառուսական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու ԱԱԾ հին կազմի հարաբերություններում խոր անջրպետ է առաջացրել: Այս կառույցը, որպես կանոն, պրոռուսական է, նաեւ դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը վերջին տարիներին հետեւողականորեն փոքրացնում, թուլացնում է այն՝ ուժեղացնելով եվրոպական կողմնորոշման կառույցները: Իսկ Արմեն Աբազյանը մեկ այլ հարցում էլ է հակադրվում Փաշինյանին․ քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու նրա առաջարկը։ Օրե...