Առաջին ալիքը ներողություն է խնդրել աղմկահարույց ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։
Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից, նրա ոտնաթաթը պոկվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն: Նիկոլ Փաշինյանը Բաքվում մասնակցելու է ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։
Երևանի քաղաքապետարանում հունիսի 5-ին անց է կացվել «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մասնակիցների կազմում էին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական և ոստիկանության վարչություններից ծառայողներ, Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարհանման հանձնաժողովներից աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ &la...