ՀՀ ԱԳ նախարարը ցանկացավ իմանալ, թե ընդդիմությունը «վերադարձ Լեռնային Ղարաբաղ» ասելով ինչ պայմաններ է առաջարկում։ «Արդյոք դրանք այն պայմաններն են, որ առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Գիտեք նարատիվը` մեծ հաշվով նույն օրենքներ, նույն միջավայր, ինչպես այլ տեղերում ապրող ադրբեջանցիների համար, թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է։ Դուք ի՞նչ եք ուզում։ Դա անկա՞խ ԼՂ է, թե՞ էն ստատուս քվոն է, որը կար 2019-ին, առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց»,- ասաց ԱԳ նախարարը։ ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։ Լինելով ականավոր գիտնական, օվկիանոսագիտության, Հյուսիսային և Հարավային բևեռների մասին հիմնարար հետազոտությունն...