ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ երիտասարդների հետ հեծանիվ է վարել Երեւանի փողոցներում: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել եւ գրել. «Քանի դեռ քաղաքը քնած էր»: Հիշեցնենք, որ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տարածել, որտեղ ինքը Երեւանի փողոցներում վեծանիվ է վարում եւ գրառում արել: «Չեմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (...
Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնհինգ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակ...
Ալիևը կրկին պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հայտարարելով, որ առանց դրա խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը չի հավատում, որ Բաքուն, պնդելով փոխել հիմնական օրենքը, միջամտում է իր հարեւանի ներքին գործերին։ «Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ (սահմանադրությամբ ամրագրված)»,-SputnikARM-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահը։
Ռուսաստանում հայտնի հասարակական գործիչ, պատմաբան և դիվանագետ Նիկոլայ Պլատոշկինը «Красное Радио» յութուբյան ալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի պատմության հետաքրքրաշարժ ու կարևոր դրվագներից մեկի մասին, երբ ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինին Հայաստանի վերաբերյալ, իր խոսքով, «շատ կարևոր նյութեր» է ներկայացրել։ «Դուք սխալ մարդու վրա եք խաղադրույք կատարել»,- այսպես է արձագանքել Բորիս Ելցինը Պլատոշկինի՝ Հայաստանում բարձրագույն պաշտոնում իր թեկնածուին նշանակելու առաջարկին։ Պլատոշկինը վ...
«Ռուբենը սովորեցնում է մարդ լինել։ Եվ նա դա սովորեցնում է ոչ թե դոգմաներով, ոչ խրատներով, ոչ ելույթներով, այլ իր օրինակով ու կյանքով»,- այսպես է նկարագրել Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին պատմող ֆիլմի հեղինակ Արտյոմ Աղաբեկովը։ Հեղինակի խոսքով՝ ֆիլմը ստեղծվել է Ռուբենից գաղտնի․ «Եթե նա իմանար այս գաղափարի մասին, անշուշտ, մեզ խորհուրդ կտար մեր ժամանակը և էներգիան ծախսել ավելի լավ բանի վրա, բայց այստեղ մենք չենք համաձայնվի նրա հետ։Այս ֆիլմում Ռուբենի մասին խոսում են մարդիկ, որոնց հետ ճակատագի...