Հայ մեծանուն բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ, ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովին այսօր հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ ՌԴ օրհներգի ներքո, զինվորական պատիվներով։ Այս մասին հայտնում է Պետդումայի կայքը։ Նշենք, որ հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ` կառավարության պատգամավորներ, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, երկրի կառավարությունում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը և այլք, սակայն անվանի հետախո...
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները: ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում քպ-ական դեմքերի վարքագծից: Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել, սակայն նման դեպքերում պետք է արձանագրումներ անել և շարժվել` նկատի ունենալով ամրագրված փաստերը»:
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ, այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայ...
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում, որն ընթերցվել է Բաքվում՝ Կասպյան նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը։ Այն նաև կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով։ Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ: ԱՄՆ-ն աջակցում է այս ուղղու...
Բագրատ Սրբազանը խոսել է 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մասին:Նա, մասնավորապես նշել է. «Ես ՀԱԿ-ում շատ մտերիմներ ունեմ, հետները տարբեր առիթներով հանդիպել ենք: Ընկերներ ունեմ նաեւ կապված առաջին նախագահի ընտանիքի հետ: Այդ շրջանակի հետ ծանոթ եմ, մտերիմ եմ: Անկեղծորեն ասած, շատ ջերմ հարաբերություններ են: Միգուցե գաղափարական 1-2 բաներ կան, տարբեր են: Իրենք այս ընթացքում ինձ բավականին խորհուրդներ են տվել, չեմ թաքցնում, սա անելու, նա անելու, այս շեշտադրումով խոսելու, որին ես հետեւել եմ: Լսել եմ, քննարկել ենք, թե...
ՀՀ ԱԳ նախարարը ցանկացավ իմանալ, թե ընդդիմությունը «վերադարձ Լեռնային Ղարաբաղ» ասելով ինչ պայմաններ է առաջարկում։ «Արդյոք դրանք այն պայմաններն են, որ առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Գիտեք նարատիվը` մեծ հաշվով նույն օրենքներ, նույն միջավայր, ինչպես այլ տեղերում ապրող ադրբեջանցիների համար, թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է։ Դուք ի՞նչ եք ուզում։ Դա անկա՞խ ԼՂ է, թե՞ էն ստատուս քվոն է, որը կար 2019-ին, առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց»,- ասաց ԱԳ նախարարը։ ...