Նիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել և քննարկել բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևի իշխանություն չունեք»,– ասաց նա։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, թե տեղեկություններ են ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ «Տավուշը hանուն hայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։ «Իրավական աջակցություն կտրամադրենք խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին։ Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ «Տավուշը hանուն hայրենիքի» շարժման նախաձեռնած...
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ չորեքշաբթի Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին Հայաստանի մի շարք շրջաններից, սակայն նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին, գրում է Interfax-ը։ «Այո, դա ճիշտ է։ 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով՝ մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են Հայաստանի մի շարք շրջաններում։ Փաշինյանն ասել է, որ այսօր, փո...