Պատանիներին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 53 կգ քաշային կարգում Նարեկ Սիմոնյանը, հաղթելով հյուսիսմակեդանացի և ադրբեջանցի մարզիկներին, մտավ եզրափակիչ։ Մելինե Առաքելյանը 47 կգ քաշային կարգում 9։0 հաշվով հաղթեց ռումինուհի մրցակցին, 9։1՝ բուլղարուհուն և դուրս եկավ եզրափակիչ։ 88 կգ քաշային կարգում Սեյրան Սարուխանյանը նույնպես հասավ եզրափակիչ։ Նա հաղթեց մոլդավացի, լատվիացի և սերբ մարզիկների։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ հետաձգվել է նախագահ Բայդենի գրաֆիկի հետ անհամատեղելիության պատճառով։ Այս մասին Էդողանն ասել է Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով նաև թուրք-հունական հարաբերություններում ԱՄՆ-ի միջնորդական դերակատարության հնարավորությանը: Նախատեսված այցի հետաձգումը Թուքրիայի նախագահը պայմանավորել է ԱՄՆ-ի՝ ընտրությունների նախաշեմին գտնվելը, որի պատճառով Բայդենի գրաֆիկն ավելի հագեցած է դարձել։ Էրդողանի խոսքով՝ նման այցելություններն իրականացվում են երկու կողմերի համար ...
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սիրելի ռադիկալ տրամադրված հայրենակիցներ, մայիսի 15-ին, ժամը 17:00-ին, բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Յուրաքանչյուրիդ ներկայությունը պարտադիր է՝ անկախ քաղաքական հայացքներից: Այդ օրը մենք ունենք մեկ նպատակ՝ իշխանափոխություն գործողություններով: Եթե հրապարակում լինի ավելի քան 50 հազար մարդ, Նիկոլի կառավարմանը կմնան հաշված ժամեր»։