Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից, նրա ոտնաթաթը պոկվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն: Նիկոլ Փաշինյանը Բաքվում մասնակցելու է ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։
Երևանի քաղաքապետարանում հունիսի 5-ին անց է կացվել «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մասնակիցների կազմում էին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական և ոստիկանության վարչություններից ծառայողներ, Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարհանման հանձնաժողովներից աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ &la...
Ութ ամսից ավելի է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է Բաքվում։ Բացի նրանցից, առնվազն ևս 15 մեր հայրենակից է գերավարված թշնամու կողմից։Եվ այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը գեթ մեկ անգամ չեն խոսել այս մասին՝ ո՛չ ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ժամանակ, ո՛չ միջազգային այլ հանդիպումների ընթացքում, ոչ էլ Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․ «Նրանք խոսում են ամեն ինչից, բառացիորեն ամեն-ամեն ի...