Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին. գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա։ Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով»,- գրել է նա։
Բագրատ Սրբազանը ուղիղ միացումով ներկայացրել է վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը: Սրբազանն այնուհետև ասել է, որ այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում:
Արամ Ա Կաթողիկը դասախոսությամբ է հանդես եկել Վատիկանում․ «Այսօր՝ Երեքշաբթի, 11 Յունիս 2024֊ին, «Կրօնի դերը աշխարհաքաղաքականութեան մէջ» նիւթին շուրջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախօսութիւն մը տուաւ Վատիկանի Արեւելեան Համալսարանին մէջ: Դասախօսութիւնը կազմակերպուած էր յիշեալ համալսարանի, Կրէկորեան համալսարանի եւ Լիբանանի դեսպանատան միացեալ նախաձեռնութեամբ: Նորին Սրբութիւնը նախ պարզեց հին դարերէն սկսեալ կրօնի առանցքային դերը աշխարհաքաղաքականութեան մէջ: Յիշելէ յետոյ թէ պատմութեան ընթացքին կրօնի դերը հ...