Ադրբեջանի դատարանը 5 ամսով երկարաձգել է բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դատարանն առաջարկ է ստացել երկարաձգել նաև Բաքվում կալանքի տակ գտնվող ևս մեկ անձի կալանքի ժամկետը, որոնց անունները պարբերականները չեն նշում։ Ինչպես հայտնի է, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ապօրինաբար ձերբակալվել է Արցախում՝ սեպտեմբերին, և տեղափոխվել է Բաքու։
Պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, գրում է newsgeorgia-ն: Ինչպես հայտնել ենք, այսօր՝ մայիսի 14-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, խորհրդարանի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այն համարում են դեմոկրատական արժեքներին հակասող՝ հայտարարելով, որ «օրենքն ուղղված է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ»։ Պետքարտուղարությունը նշել է, ...
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է, որ միանում է գործադուլին․ Սիրելի ուսանողներ, օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ միանում եմ դասադուլին եւ գործադուլին։ Այսօր մեր դասը չի կայանա։ Միացեք սրբազան պայքարին։
Ոստիկանները բերման ենթարկեցին «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին, որն այս օրերին մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այսօր վաղ առավոտից քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով փակել են մի շարք փողոցները, իսկ ոստիկաններն անցել են գործի՝ բերման ենթարկելով խաղաղ ցուցարարներին: Նշենք, որ Համբիկ Սասունյանն այն հայն է, ով վրեժխնդրությունից դրդված թուրքի է սպանել: