Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար, հայտնում է Tasnim գործակալությունը:Ահմադինեջադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է։ Նա ընտրվել է 2005-ին և պաշտոնավարել մինչ 2013-ը: Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում, և որոնց վերադարձի համար Ալիևը ջանք կներդնի Փաշինյանի հետ բանակցությունների մակարդակով։ «Մոտ ապագայում մենք կհրատարակենք մարդկանց ճշգրիտ թիվն ու անունները, ինչպես նաև «Հայաստանի» մեր այն գյուղերի, բնակավայրերի և քաղաքների անունները, որտեղ Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանական բնակչությունը պետական մակարդակով ...
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե՝ «Թող մանդատները դնեն, արտահերթ ընտրությունները ես երաշխավորում եմ»։«Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների։ Ակնհայտ է,որ Բագրատ Սրբազանին հաջողվել է արթնացնել հայ ազգի ոգին ու նոր քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին։ Հակառակ իշխանությունների ձգտումներին՝ իշխ...
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել․ ««Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները: Սիրելի փոքրիկներ, դուք կարող եք հասնել այն ամենին, ինչին ձգտում եք: Ձեր ներուժն անսահման է, իսկ երազանքները՝ իրագործելի»:
Մհացել է Պետդումայի պատգամավոր և հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը: Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։ Ստորին պալատի խոսնակ Վյաչլավ Վոլոդինը ցավակցություն է հայտնել նրա հարազատներին ու մտերիմներին: «Կյանքից հեռացել է հրաշալի մարդ, մեր գործընկեր Արթուր Չիլինգարովը։ Արկտիկայի և Անտարկտիկայի անձնուրաց հետազոտող, պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, նա անգնահատելի ներդրում է ունեցել Հյուսիսային և Համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրության և զարգացման գործում: Արթուր Չիլինգարովը ղեկավարել...
Այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը փոքրիկների համար մեծ միջոցառում է կազմակերպել, որին հրավիրված են եղել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Գլխավոր հյուրը եղել է ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը։ Հայտնիները փոքրիկների համար սնունդ են պատրաստել, երգել, պարել, մեծ տոնական տորթ կտրել՝ ուրախացնելով երեխաներին։