Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատում խաղաղության պայմանագրի մշակման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումները, որոնք տեղի են ունեցել մայիսի 10-ին և 11-ին Ղազախստանում։ Ինչպես շեշտել է Գալուզինը, սա ևս մի կարևոր քայլ էր Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատե...
Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Սրբազան Շարժումն ավտոերթով շարժվում է դեպի Վարդենիս։ Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 18։00-ին, Սոթք համայնքում տեղի կունենա հանրահավաք։ Ավտոերթի մեկնարկին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել և տեսանյութ հրապարակել: Վարչապետի հետևորդները տեսանյութի մեկնաբանությունները հեղեղել են տարբեր անհաճո արտահայտություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդա Մոդիին՝ համապետական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի Հանրապետության համապետական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի կապակցությամբ: Պատմական այս ընտրությունները վերստին հաստատեցին հնդիկ ժողովրդի հա...
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որպես ներկայացուցչական գնում, ձեռք է բերել սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»։ Այդ խաղն ունի հետեւյալ նկարագրությունը․ «Խաղի միջոցով դեռեւս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու եւ անկաշկանդ ցանկացած միջավայրում։ Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ եւ սխալ տարբերակները, պետք է գտնել միեւնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված ...
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուին: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Ողջունելով Չեն Լուին ԿԳՄՍ նախարարությունում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, իսկ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Նրա...