Ոստիկանապետը՝ Արամ Հովհաննիսյանը, թող մտածի իր ու իր որդու գործարքների մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը: «Թող մտածի, թե ինչ ճանապարհով է հասել գեներալի ուսադիրների։ Այս մարդիկ արյունով ու ստով են թաթախված։ Օրը կգա ու այդ ամենի մասին կիմացվի»,- նշել է Սրբազանը։
Լրագրող Արփի Հարությունյանը, ով Աբրահամ Գասպարյանի կինն է իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։ Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տա...