Ալիևը կրկին պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հայտարարելով, որ առանց դրա խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը չի հավատում, որ Բաքուն, պնդելով փոխել հիմնական օրենքը, միջամտում է իր հարեւանի ներքին գործերին։ «Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ (սահմանադրությամբ ամրագրված)»,-SputnikARM-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահը։
Ռուսաստանում հայտնի հասարակական գործիչ, պատմաբան և դիվանագետ Նիկոլայ Պլատոշկինը «Красное Радио» յութուբյան ալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի պատմության հետաքրքրաշարժ ու կարևոր դրվագներից մեկի մասին, երբ ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինին Հայաստանի վերաբերյալ, իր խոսքով, «շատ կարևոր նյութեր» է ներկայացրել։ «Դուք սխալ մարդու վրա եք խաղադրույք կատարել»,- այսպես է արձագանքել Բորիս Ելցինը Պլատոշկինի՝ Հայաստանում բարձրագույն պաշտոնում իր թեկնածուին նշանակելու առաջարկին։ Պլատոշկինը վ...
«Ռուբենը սովորեցնում է մարդ լինել։ Եվ նա դա սովորեցնում է ոչ թե դոգմաներով, ոչ խրատներով, ոչ ելույթներով, այլ իր օրինակով ու կյանքով»,- այսպես է նկարագրել Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին պատմող ֆիլմի հեղինակ Արտյոմ Աղաբեկովը։ Հեղինակի խոսքով՝ ֆիլմը ստեղծվել է Ռուբենից գաղտնի․ «Եթե նա իմանար այս գաղափարի մասին, անշուշտ, մեզ խորհուրդ կտար մեր ժամանակը և էներգիան ծախսել ավելի լավ բանի վրա, բայց այստեղ մենք չենք համաձայնվի նրա հետ։Այս ֆիլմում Ռուբենի մասին խոսում են մարդիկ, որոնց հետ ճակատագի...
ԱՄՆ-ն չի աջակցում Մոսկվային և Կրեմլին ամերիկյան զենքով հարվածելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։«Թույլ չենք տալիս հարվածներ հասցնել 200 մղոն հեռավորության վրա Ռուսաստանի խորքում և թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Մոսկվային, Կրեմլին»,- ասել է Բայդենը։ ABC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ երկիրը զենք է տրամադրում սահմանից այն կողմ գրոհելու համար, որտեղ ռուսները կրակում են` մտնելով Ուկրաինայի տարածք և սպանել ուկրաինացիներին, բայց ոչ ավելին։ &...